Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի, ապա պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից. Վալերի Օսիպյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



25-03-2019 17:08:13   | Հայաստան  |  Հասարակություն
 


Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի, ապա ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից: 
 
Այս մասին մարտի 25-ին կայացած կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով politik.am կայքի հիմնադիր Բորիս Մուրազիի հայտնած այն համոզմունքին, թե ոստիկանապետը
հեռախոսով խոսել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ ներկայումս հետախուզման մեջ  գտնվող Նարեկ Սարգսյանի հետ: 
 
Ըստ ոստիկանապետի՝ Բ. Մուրազիի այդ հայտարարությունից հետո ինքն անձամբ է զանգահարել վերջինիս և հայտնել, որ տվյալ ինֆորմացիան իրականությանը չի համապատսխանում, հետևաբար ինչո՞ւ է հրապարակել:  
 
«Ես շատ լրագրողների եմ զանգում, լրագրողներն էլ ինձ են զանգում: Միգուցե դուք էլ ինչ-որ հոդված տեղադրեք, ես ձեզ զանգահարեմ, ասեմ, որ իրականությանը չի համապատասխանում, ինչո՞ւ եք հրապարակել: Ես ընդամենը հարցրել եմ՝ որևէ սպառնալիք չի եղել»,- պարզաբանեց Վ. Օսիպյանը: 
 
Վերջինիս, կարևորելով լրագրողների աշխատանքը, դերն ու առաքելությունը հասարակության կյանքում, լրագրողներին հորդորեց չճշտված տեղեկություն չճշտված աղբյուրից չհրապարակել, քանի որ դա խանգարում է ոստիկանության աշխատանքին: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 488 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար