Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի, ապա պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից. Վալերի Օսիպյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի, ապա պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից. Վալերի Օսիպյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-03-2019 17:08:13   | Հայաստան  |  Հասարակություն



 
Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի, ապա ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից: 
 
Այս մասին մարտի 25-ին կայացած կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով politik.am կայքի հիմնադիր Բորիս Մուրազիի հայտնած այն համոզմունքին, թե ոստիկանապետը հեռախոսով խոսել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ ներկայումս հետախուզման մեջ  գտնվող Նարեկ Սարգսյանի հետ: 
 
Ըստ ոստիկանապետի՝ Բ. Մուրազիի այդ հայտարարությունից հետո ինքն անձամբ է զանգահարել վերջինիս և հայտնել, որ տվյալ ինֆորմացիան իրականությանը չի համապատսխանում, հետևաբար ինչո՞ւ է հրապարակել:  
 
«Ես շատ լրագրողների եմ զանգում, լրագրողներն էլ ինձ են զանգում: Միգուցե դուք էլ ինչ-որ հոդված տեղադրեք, ես ձեզ զանգահարեմ, ասեմ, որ իրականությանը չի համապատասխանում, ինչո՞ւ եք հրապարակել: Ես ընդամենը հարցրել եմ՝ որևէ սպառնալիք չի եղել»,- պարզաբանեց Վ. Օսիպյանը: 
 
Վերջինիս, կարևորելով լրագրողների աշխատանքը, դերն ու առաքելությունը հասարակության կյանքում, լրագրողներին հորդորեց չճշտված տեղեկություն չճշտված աղբյուրից չհրապարակել, քանի որ դա խանգարում է ոստիկանության աշխատանքին: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play