Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը


Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

  • 25-03-2019 18:53:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
 
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:
 
Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 11, մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 11 հարց:
 
Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերը: Արդյունքում ձեւավորվել են 4 միջխորհրդարանական հանձնաժողով եւ 59 բարեկամական խումբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն