Քննարկվել են երիտասարդությանը վերաբերող հարցեր


Քննարկվել են երիտասարդությանը վերաբերող հարցեր

  • 25-03-2019 18:54:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մարտի 25-ին հյուրընկալել է երիտասարության հարցերով զբաղվող մի խումբ ներկայացուցիչների:
 
Հանդիպման նպատակն էր լսել խնդիրներն ու առաջարկները, մշակել  բնագավառը կանոնակարգող օրենսդրական կարգավորումներ:
 
Պատգամավորը նշել է, որ երիտասարդությունը հասարակության  ամենաընկալողունակ ու ամենակտիվ հատվածն է եւ երկրի զարգացման ու առաջնթացի հիմնական շարժիչ ուժն է: Ըստ նրա՝  երիտասարդ աշխատողները, գործազուրկները, ուսանողները, սահմանափակ կարողություններ ունեցողները պետության կողմից հատուկ հոգածության կարիք ունեն:
 
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության աջակցությամբ ստեղծել համագործակցության հարթակ՝ երիտասարդության խնդիրներն օբեկտիվորեն արձանագրելու, գնահատելու եւ դրանց շուրջ աշխատելու համար:
 
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում մտքեր են փոխանակվել նաեւ երիտասարդության քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ: Աննա Կոստանյանը կարեւորել է հստակ քաղաքականություն ունենալը, որն այս պարագայում դեռեւս բացակայում է: Նա վստահեցրել է, որ կպահպանի կապը երիտասարդների հետ եւ կբարձրաձայնի երիտասարդության խնդիրները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն