Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը. armtimes.com


Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը. armtimes.com

  • 25-03-2019 19:45:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:
 
Այս տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
 
 
Մեր տեղեկություններով, մինչ այս պահը Հայկ Հարությունյանը գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:
 
Նա 2003-ից 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, ապա 2008 թվականի մայիսին ազատվել պաշտոնից:
 
Մամուլում 2008-ին տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայկ Հարությունյանը մինչեւ մարտի 1-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն նա չի ստորագրել. ըստ այդ հրապարակումների՝ Հարությունյանը խնդրել է ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, բայց նա դա չի արել:
 
Այժմ, սակայն, պաշտպանական կողմը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը իրավապահների կողմից ուժ կիրառելու «անհրաժեշտության» մասին տեղեկացել է առավոտյան, երբ աշխատավայրում է եղել:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը