«Քեզ մեջտեղից կճղենք». Երկիրը լքած նախկին պաշտոնյան շուտով անուններ կտա


«Քեզ մեջտեղից կճղենք». Երկիրը լքած նախկին պաշտոնյան շուտով անուններ կտա

  • 26-03-2019 14:15:05   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Norhayacq.am խմբագրությանն է դիմել Բելգիայում բնակվող Հրաչ Գաբոյանը, ով ՀՀ-ում բավականին լուրջ և պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել և երկիրը լքել է իր փոխանցմամբ` ստիպված, նախկին ռեժիմի կողմից հովանավորվող որոշ մարդկանց պատճառով:
 
-Պարոն Գաբոյան կմանրամասնեք, թե իրականում ինչ է կատարվել և ինչո՞ւ եք  Դուք  հայրենիքը  լքել հայտնվելով հետախուզվողի կարգավիճակում։ 
 
-Իմ հանդեպ հարուցվել է արհեստածին քրեական գործ: Ես ազնիվ գործելաոճի կողմնակից եմ և հանգամանքների բերումով ունեցա կոնֆլիկտ մի քանի ռեժիմի հովանավորյալի հետ: Քանի որ Հայաստանում չեմ` դժվար կլինի ապացուցել ասածս: Վերոհիշյալ անձինք ուղղորդել են այլ անձանց իմ դեմ կեղծ ցուցմունքներ տալու և գործ հարուցելու համար: Գոյություն ունի ժամանակացույց, որի շնորհիվ կարող ենք վեր հանել կոծկված գործի մանրամասները:
 
-Նախնական զրույցում Դուք ասացիք, որ հարկ եղած դեպքում անուններ կհրապարակեք և կբացահայտեք գործի իրական էությունը: Մի փոքր մանրամասնեք, իրականում ի՞նչ է կատարվել
 
-Նախկին իշխանության կարկառուն երկու դեմքի հետ «բախում» ունեցա: Հիշյալ մարդիկ մեսիջ ուղարկեցին`«քեզ մեջտեղից կճղենք» ենթատեքստով: Ես տարբերակ չունեի ու հեռացա Հայաստանից:Կարճ ժամանակ անց աշխատանքի անցա Ռուսաստանի Դաշնության  Տուլայի մարզում, որպես անտառնտեսության փոխտնօրեն: Մտածում էի սպառնացողները ի վերջո կխաղաղվեն ու հետ կգամ Հայաստան:Մտածում էի կգնան իրենց ճանապարհով և ինձ հանգիստ կթողնեն:Այդ պահին Հայաստանում իրենց դեմ պայքարը անիմաստ էր:
 
-Ձեր դեմ ուղղված դատական պրոցեսների նախապատմությանը կանդրադառնա՞ք
 
-Դատական պրոցեսերը սկսել են 2010 թվականից: Փետրվար կամ մարտ ամսից սկսվեցին կոնֆլիկտային խոսակցությունները: Մինչ այդ էլի կոնֆլիկտ էի ունեցել, սակայն իրավիճակը ավելի ուշ սրվեց: Հետո շատ սուր խոսակցություն եղավ` իրենց գրասենյակում, որից հետո այլևս չէի կարող երկրում մնալ: Եթե մնայի կվտանգեի նաև ընտանիքիս և հարազատներիս:
 
-Թավշյա հեղափոխությունից հետո Ձեր գործում որոշակի տեղաշարժ նկատվե՞լ է և ի՞նչ ակնկալիքներ ունեք:
 
-Թավշյա հեղափոխությունից հետո միակ լավ բանը եղել է այն, որ սկսել եմ մտածել, թե դատավորները և քննիչները այլևս չեն ուղղորդվի:Իմ գործի հետ կապված այս պահին «տուժողները» հայտնել են, որ թյուրիմացություն է եղել և իրենք հրաժարվում են նախկին ցուցմունքներից: Ես ակնկալում եմ, որ քննիչը այնքան պրոֆեսիոնալ գործի, որ խնդրին օբյեկտիվ լուծում տա: Եթե ապացուցվի, որ ես իսկապես մեղավոր եմ, ապա պատրաստ եմ վերադառնալ և պատիժ կրել: Բայց այս պահին քրեական գործում չկա տուժող: Այսպես ասած` չկա օբյեկտ, չկա սուբյեկտ:Իմ փաստաբանն էլ  պայքարում է օրինականության հաստատման համար, սակայն բախվում է նախկին ռեժիմի օրենքներով դեռևս առաջնորդվող «արդարադատության» մարմինների սկզբունքներին: Ես խնդիրը ավելի շատ դատախազության մեջ եմ տեսնում և քննիչի: Պատկերացրեք.անձին մեղադրում եմ խարդախության մեջ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզության բոլոր միջոցները: Տարիների պայքարից հետո դատախազությունը որոշում է կայացնում կալանքի միջոցը փոխել, որը ենթադրում է հետախուզման դադարեցում: Սրանից հետո քննիչը գրում է ` ստորագրությունով չբացակայել: Սա այն դեպքում, երբ ես 2010 թվականից Հայաստանում չեմ բնակվում: Այսինքն` որտեղից պետք է չբացակայեմ ստորագրությամբ: Սա անհեթեթ է: Մանավանդ բոլոր քննիչների հետ ես տարիներ շարունակ հեռախոսազրույցներ եմ ունեցել: ՌԴ-ում պաշտոն զբաղեցնող մարդը ո՞նց կարող է հասցե չունենար: Այժմ Բելգիայում եմ և էլի հասցե ունեմ: Ես չեմ հասկանում ի՞նչ սկզբունքով են աշխատում ՀՀ արդարադատություն իրականացնող պատասխանատուները:
 
-Դուք ցանկանո՞ւմ եք վերադառնալ Հայաստան
 
-Երբ հայրենիքից հեռացել եմ երեխաներիցս մեկը` 4, մյուսը` 5 տարեկան էր: Իմ երեխաները հիմա 14-15 տարեկան են և հասցրել են որպես մարդ ձևավորվել:Իմ որդիները բոլոր պարագաներում պետք է ծառայեն Հայոց բանակում:Հիմա քննիչը ուզում է տեսնել ինձ: Ես նրան անգամ հարցրել եմ, որ եթե գեղեցկության մրցույթ է, ապա ես նման մրցույթների չեմ մասնակցում: Ես ուզում եմ ազատ ելք և մուտք ունենամ Հայաստան, որ կարողանամ փորձի և ֆինանսի ներդրում կատարել իմ հայրենիքում:
 
Հրաչ Գաբոյանը խոստացավ հարկ եղած դեպքում բացել փակագծերը և հրապարակել անձանց անունները, ում մեղքով ինքը լքել է հայրենիքը:
 
 
Լուսին Ղազարյան
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ