Ղազախստանում էլի քաղաքներ են ցանկանում անվանափոխել. hraparak.am


Ղազախստանում էլի քաղաքներ են ցանկանում անվանափոխել. hraparak.am

  • 26-03-2019 18:42:40   | Ղազախստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am Ղազախստանյան «Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Կազբեկ Իսան առաջարկել է եւս երեք քաղաք անվանափոխել։ Դրանք են՝ Պետրոպավլովսկը, Պավլոդարը եւ Սեմեյը։
 
Կազբեկ Իսայի առաջարկությունում նշվում է, որ կարելի է այս քաղաքները եւս անվանափոխել ի պատիվ ղազախստանցի անվանի պատմական դեմքերի։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Այսպես, Պետրոպավլովկսը ըստ այդմ, պետք է վերանվանվի խան Աբըլայի անունով, Պավլոդարը՝ անկախության մարտիկ Կենեսարի, իսկ Սեմեյը՝ Ալիխան Բուքեյխանովի։ Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանան վերանվանվեց պաշտոնապես Նուր-Սուլթանի, ի պատիվ այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը