Վրացի ֆուտբոլիստը փրկել է իր շվեյցարացի մարզընկերոջ կյանքը. hraparak.am


Վրացի ֆուտբոլիստը փրկել է իր շվեյցարացի մարզընկերոջ կյանքը. hraparak.am

  • 26-03-2019 19:01:50   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am Եվրո 2020-ի շրջանակներում տեղի ունեցած Վրաստան-Շվեյցարիա հանդիպման ժամանակ շվեյցարացի ֆուտբոլիստ պաշտպան Ֆաբիան Շերը բախվել է վրացի ֆուտբոլիս Ջամալ Թաբիձեին։ Բախման հարվածը եղել է Շերի գլխին։ Նա կորցրել է գիտակցությունը։ Ինչպես նշում է Sky News-ը, երկու թիմերի խաղացողներն էլ նետվել են նրան օգնություն ցույց տալու։
 
Վրացի կիսապաշտպան Ջանո Անանիձեն նկատել է, որ շվեյցարացու լեզուն փախել է կոկորդը եւ նա կարող է խեղդվել։ Արագ կողմնորոշվելով, նա ձեռքը մտցրել է Շերի բերանը, դուրս հանել լեզուն։ Վրա հասած բժիշկները հավաստել են, որ եթե վրացի մարզիկը ճիշտ պահին չկողմնորոշվեր, Ֆաբիան Շերը շնչահեղձ կլիներ եւ կմահանար։ Նշենք, որ խաղն ավարտվել է 2։0 հօգուտ Շվեյցարիայի։
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը