ԵԱ. Սերգեյ Մովսեսյանը մոտեցել է առաջատարներին


ԵԱ. Սերգեյ Մովսեսյանը մոտեցել է առաջատարներին

  • 28-03-2019 15:26:59   | Մակեդոնիա  |  Սպորտ

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակի են հասել Սերգեյ Մովսեսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը:
 
Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Շանթ Սարգսյանը վաստակել են կեսական միավոր, իսկ Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն են կրել:
 
Սերգեյ Մովսեսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6.5-ական միավոր եւ կեսական միավոր են հետ 7 առաջատարներից:
 
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play