Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․Փորձագիտական վերլուծություն․ Մաս 1


Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․Փորձագիտական վերլուծություն․ Մաս 1

  • 07-04-2019 01:30:14   | Հայաստան  |  Վերլուծություն

Փորձագիտական վերլուծության հեղինակ՝
 
Արմեն ԱՎԱԳՅԱՆ, ակադեմիկոս,   ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման եւ ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ, Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակի դափնեկիր (աշխարհի 50 հանճարներ, ԱՄՆ), Սրբապատկեր նվաճումների համար միջազգային նախագահական մրցանակի դափնեկիր (աշխարհի 100 պրոֆեսիոնալներ, Անգլիայի Քեմբրիջ), ոլորտում երկարատև համաշխարհային առաջնորդության ու գերազանցության համար Մարքիուսի «Ով ով է» 2017 և 2018 թ. Մարքիուս Ալբերտ Նելսոնի մրցանակների դափնեկիր:  Հունաստանի ATINER ակադեմիայի իսկական անդամ, Ամերիկյան քիմիական ընկերության (ACS), տարբեր միջազգային ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ (ԱՄՆ, Սինգապուր)
 
Հեղինակը իր շնորհալություն է հայտնում նյութի համատեղ քննարկումների և առաջարկների համար ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանին, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտ. գիտ. դոկտոր Հայկ Սարգսյանին, տնտ. գիտ. դոկտոր Հեղինե Մանասյանին, ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանին, Հանրային խորհրդի բնության պահպանության հանձնաժողովի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր Կարինե Դանիելյանին ու նախկին ՀՀ էներգետիկայի փոխնախարար Էդվարդ Արզումանյանին 
 
Երազանքը երազելու համար չէ լոկ, 
Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր, 
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Մեր երազի թևով պիտի թռչենք մենք վեր:
Նիկոլ Փաշինյան
 
 
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
 
Սկիզբը՝ այստեղ։
 
 
 
1. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 
ՀՀ կառավարության ծրագրում (այնուհետև Ծրագիր) առաջիկա հինգ տարիներին ՀՀ բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունները, վերականգնվող էներգետիկ և էներգախնայող համակարգերի զարգացումը, աշխատանքի քաջալերումը, ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը ներդրումների, վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող իրավունքի գերակայություն հաստատելը, ներդրումային միջավայրի բարելավումը,  մասնավոր  ներդրումների և արտահանման ծավալների շարունակական աճը, կառավարության հաշվետվողականությունը ու թափանցիկությունը բարձրացնելը  և հանրային ֆինանսների, այդ թվում՝ վարկային և դրամաշնորհային ծրագրերի ծախսարդյունավետ կառավարումը, պետական հիմնարկների և կազմակերպությունների միջազգային ստանդարտներով հաշվետվություններ ներկայացնելու և անկախ աուդիտ անցնելու պահանջների ներդրումը, ծրագրերի արդյունքների համար պատասխանատվության որոշակիացումը, հայրենադարձության խթանումը, համապատասխանում է հասարակության սպասումներին ու նպաստելու է ՀՀ քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելուն, պայմանների ապահովելու՝ բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը.գործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ՝ բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը:
 
Գտնում ենք, որ Ծրագիրը պետք սկսվեր հետխորհրդային տարիներին կառավարությունների դրական և բացասական արդյունքների վերլուծությունով և շարունակվեր նախկինների սխալները և չարաշահումները վերացնող քայլերով:
 
Քննարկելով ծրագրի հրապարակման պահից նրա նկարագրական մասի հանրության տարբեր ներկայացուցիչների քննադատությունը, համարում ենք նրանց մեծ մասը հիմնավորված, քանի որ այն չի համատասխանում հենց Ծրագում հռչակված մոտեցումներին ` «որևէ նախաձեռնության, գործառույթի, ծրագրի, միջոցառման համար պետք է սահմանվեն արդյունքի վերջնական և թիրախային (տարեկան) ոչ ֆինանսական այնպիսի ցուցանիշներ՝ ներառյալ ժամկետները, որոնք կարտահայտեն և՛ Կառավարության, և՛ առանձին մարմինների գործառույթների, ծրագրերի ու դրանց արդյունքների բովանդակային փոխկապակցվածությունը, կլինեն չափելի և համադրելի: Պետք է հստակ ի ցույց դրվի արդյունքների հասցեականությունը ՀՀ քաղաքացուն և (կամ) այլ շահառուին ուղղված լինելը: Կառավարության, ՀՀ Ազգային ժողովի, քաղաքացիների և հասարակության այլ անդամների համար պետք է հասանելի և հասկանալի լինեն հանրային միջոցների (բարիքի) վերաբաշխման, այդ թվում՝ իրականացվող ծախսերի և ծրագրերի նպատակները, արդյունքները և դրանց գնահատման չափանիշներըև եթե իրականացվող որևէ գործառույթի մասով հավելյալ և հասցեական արդյունք սահմանված չէ, կամ ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, օգտավետությունը և տնտեսող լինելը երաշխավորված չեն, ապա նման գործառույթը (ծրագիրը) չպետք է իրականացվի, չպետք է նախաձեռնվի, պետք է դադարեցվի կամ կասեցվի՝ մինչև նշված պայմանների ապահովումը»: Ցուցաբերած մոտեցումը ծրագրի բովանդակությանը որոշ մասնագետների մոտ հիմնավորված կասկած է առաջացնում, որ ՀՀ կառավարությունը չունի հմուտ ու տեղեկացված թիմ ծրագրի նպատակները իրագործելու (Макарян  Г 2019. Реализовать «шикарную программу» нынешняя команда Пашиняна не сможет – эксперт. https://centralasia.news/2798-realizovat-shikarnuyu-programmu-nyneshnyaya-komanda-pashinyana-ne-smozhet-ekspert.html, Сафарян А 2019. Экономист считает, что в программе правительства Армении заложен очень консервативный прогноз, который реализовать будет несложно https://ru.armeniasputnik.am/economy/20190212/17242616/skromnost-ukrashaet-no-ne-programmu-v-chem-prichina-robosti-pravitelstva-armenii.html, Смена власти в Армении обнажила дефицит управленческих кадров. Реалист. http://realtribune.ru/news/world/1738?utm): Առաջադեմ հայացքներով և գրագետ նախկին վարչապետ Տ. Սարգսյանի կառավարության փորձն արդեն իսկ ցույց տվեց, որ կառավարության անդամների  «գիրք կարդալով» ծրագրեր կազմելու պրակտիկան ունի կատարողական ցածր աստիճան, ինչը նպաստում է անվստահության մթնոլորտի ձևավորմանը և պետական միջոցների վատմանը:
Ծրագրում առկա են և սխալ տնտեսական բնորոշումներ ու բացակայում են մոբիլիզացնող կոշտ գնահատականներ: Ծրագրում և ելույթներում հաճախակի օգտագործվում է տնտեսական հեղափոխություն արտահայտությունը:  Մարդկության պատմության  մեջ տնտեսական հեղափոխությունները արդյունք են գլոբալ տեխնոլոգիական թռիչքների տարբեր ժամանակատվածներում: Այսպես, հայտնի են Գյուղատնտեսական հեղափոխություն (Նեոլիթական հեղափոխություն, 7500 տարի առաջ (Forbes 2013, 2018. https://www.forbes.com/sites/economaney/2013/03/01/the-biggest-story-of-our-lives-economic-revolution/, https://www.forbes.com/sites/forbestechcouncil/2018/04/13/four-steps-to-navigate-the-fourth-economic-revolution-ai/)), հաջորդը` արդյունաբերական հեղափոխություն է, որը սկսվեց Անգլիայում 1870 թ-ին, մյուսը` «Կանաչ հեղափոխության»-ը, որը կայացավ 1920 թ. սկզբից (պարարտանյութերի, թունաքիմիկատների որակյալ սերմի արտադրություն, տրակտորների և այլ գյուղատնտեսական տեխնիկայի) (The DuPont Media Center 2016. How does agricultural innovation keep up with the food supply? http://www.dupont.com/corporate-functions/media-center/featured-stories/october-2016/malthusian-theory-food-supply.html): Մենք կանգնած ենք շեմին նոր  գլոբալ ռոբոտաշինության ու ավտոմատացման հեղափոխության սկզբին: Առանձին երկրներում արագ տնտեսական բարեփոխումները տնտեսագիտությունում բնութագրվում են որպես տնտեսական թռիչք կամ տնտեսական հրաշք: Տնտեսական հրաշքի արդյունքների, թռիչքային տեմպերի ապահվման համար անցումային շրգանում անրաժեշտ են արմատական փոփոխություններ ու հավասարակշռված քայլեր ու կպահանջվի 5 տարուց ավելի մեծ ժամանակահատված: Անհրաժեշտ է հստակ գնահատել այսօրվա տնտեսական իրավիճակը և հետխորհրդային ժամանահատվածի տնտեսական ու գիտական կորուստները ու չձևավորել արագ արդյունքների սպասումներ, որոնք կարող են նպաստել Կառավարության հանդեպ վստահության նվազմանը: ՀՀ կառավարությունը պետք է կիրառի իրատեսական մոտեցում ու հաշվի նստի, որ ունենք արդեն  25 տարի չհաղթահարվող տնտեսական ճգնաժամ ու համաձայն հանրահայտ «Ֆորբս» ամսագրի բնութագրի «նախկին խորհրդային համակարգից ՀՀ ժառանգել էր ժամանակակից արդյունաբերություն, խոշոր ագրոարդյունաբերական համալիրներ, բայց անցել է փոքր ֆերմերային տնտեսությունների և ներկայումս ունի արտահանման նեղ բազա, համատարած մենաշնորհներ և մեծ կախվածություն`համաշխարհային ու Ռուսաստանի  տնտեսություններից, որոնց վատթարացման դեպքում ՀՀ տնտեսությունը դառնում է կտրուկ խոցելի»: Անցումային ժամանահատվածում ռազմավարության նպատակը պետք դառնա համակարգի կենսունակությունն ու զարգացումն ապահովելը և աշխատատեղերի ավելացումը: Վերլուծությունը ցույց տվեց, որ ներկայիս Հայաստանը ունի բանանային, գաղութային և ռենտային տնտեսություն (Ավագյան ԱԲ 2016. Հայաստանում կյանքի որակը և տնտեսական զարգացման մոդելի արդիականացման անհրաժեշտություն: Առաջարկություններ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին. Առավոտ, http://www.aravot.am/2016/07/04/711410/, http://www.aravot.am/2016/07/13/714735/, http://www.aravot.am/2016/07/22/718774/, http://www.aravot.am/2016/07/26/720219/) ու  անհրաժեշտ անցումը դեպի արդիական գիտահենք տնտեսության մոդելի: Այդ փորձագիտական վերլուծությունում կանխատեսվում էր, որ տնտեսության արդիականացման բացթողումները կարող են նպաստել քաղաքական անկայունացմանը: Այդպես էլ եղավ, ու պահանջվող գործողությունների ցածր արդյունավետությունը ձևավորեց տնտեսական և քաղաքական հիմքերը 2018 թ. ոչ բռնի հեղափոխության: 
 
Կարևորում ենք Ծրագրի դրույթը, որ «պետական կառավարման մարմիններում ծրագրերի, որոշումների նախապատրաստման, պետական քաղաքականության մշակման և դրանց իրականացման նկատմամբ քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը», բայց նաև առաջարկում ենք, որ ՀՀ վարչապետը ու կառավարության անդամները անցկացնեն նաև խորհրդակցություններ տնտեսական ոլորտի գիտական կենտրոնների հետ, ինչպես նաև նախաձեռնող լինեն թեմատիկ տնտեսագիտական կոնֆերանսների անցկացմանը: Այսինքն, ստանան տեղեկատվություն բազմակի աղբյուրներից: Կա այդպիսի ասացվածք` եթե Ձեր թիմում ձեզանից ավելի խելացի անդամներ չկան, ապա Ձեր ծրագիրը դատապարտված է ձախողման: Այլ հանգամանքներում, նորից կարող է կրկնվի դեպքը, երբ Հայաստանի նախկին ղեկավարին հայտնում ես մտահոգություն, որ 2010-2018 թթ. կրճատվել էր մոտ 80 հազ. աշխատատեղ (), բայց պարզվեց, որ դա իր համար նորություններ:
 
շարունակելի
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play