Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի գլխավրությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը


Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի գլխավրությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը

  • 04-04-2019 11:11:44   | Հայաստան  |  Քաղաքական



Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 43 հարց է, որից 30-ը չզեկուցվող է, իսկ երեքը` գաղտնի: 
 
Կառավարությունը կքննարկի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագծերը: 
 
Կներկայացվի նաև «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play