IT-ն հենց այն ուղղությունն է, որը մեզ հնարավորություն է տալու չունենալ զարգացման ոչ մի խոչընդոտ. ԱՏՁՄ նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


IT-ն հենց այն ուղղությունն է, որը մեզ հնարավորություն է տալու չունենալ զարգացման ոչ մի խոչընդոտ. ԱՏՁՄ նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-04-2019 19:01:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
IT-ն հենց այն ուղղությունն է, որը մեզ հնարավորություն է տալու չունենալ զարգացման ոչ մի խոչընդոտ:  
 
Այս մասին այսօր կայացած Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 19-րդ տարեկան համաժողովի ընթացքում նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: 
 
Ըստ նրա՝ գործունեության վերջին մեկ տարվա ընթացքում ԱՏՁՄ-ի կողմից իրականացված բոլոր միջոցառումների ընթացքում աճ են արձանագրել թե մասնակիցների, թե կոնտենտի առումով: 
 
Ա. Եսայանը կարևորեց միության վերանվանումը և դրա շրջանակներում որպես Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն իրականացրած պրոյեկտները:  
 
Անդրադառնալով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին՝ ԱՏՁՄ նախագահն ընդգծեց, որ չունի այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է խրախուսել օտարերկրյա ՏՏ ընկերությունների մուտքը Հայաստան: 
 
«Ես կարծում եմ, որ այսօր ավելի շատ պետք է մտածել, թե ոնց զարգացնել կրթությունը, որպեսզի մենք ունենանք նոր մասնագետներ, հետո նոր հրավիրենք այդ ընկերություններին: Օրենքի հետ կապված ունենք մեր առաջարկությունը, որը պատրաստ ենք քննարկել և որը  ավելի շատ օգուտ կտա մեր երկրին»,- ասաց նա: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ