Ստեփանակերտում ապրիլի 7-ին կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը. «Արցախպրես»


Ստեփանակերտում ապրիլի 7-ին կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը. «Արցախպրես»

  • 06-04-2019 13:28:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ստեփանակերտում ապրիլի 7-ին՝ ժամը 10:00-ին, կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:
 
 
Արցախի  թեմի  առաջնորդարանից տեղեկացնում են, որ նույն օրը ժամը  11:00-ին Գարեգին  Բ Ամենայն  հայոց  կաթողիկոսի  ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը:
 
Հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու Մայր տաճարի կառուցման առաջին բարերար   Հրանտ Վարդանյանի երկու որդիները՝  Կարեն  և  Միքայել Վարդանյանները. ընտանիքը ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:
 
 
Միջոցառմանը  կմասնակցեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Մայր տաճարի այլ հովանավորներ, պետական  այրեր, հյուրեր և այլք:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը