5.2 բալ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում. panorama.am


5.2 բալ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում. panorama.am

  • 06-04-2019 14:08:07   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Սիվրիջե շրջանում  նախօրեին տեղի է ունեցել երկրաշարժ: Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է  5.2 բալ, իսկ Էպիկենտրոնը գտնվել է  9.4 կմ խորության վրա։
 
Երկրաշարժի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ որոշ գյուղերում թեթև վնասվել է մի քանի շինությույն։ Երկրաշարժը զգացվել է Թուրքիայի Բիթլիս, Մալաթիա, Դիարբեքիր նահանգներում։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը