6.ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ծրագրում շեշտադրված է, որ ՀՀ զարգացմանը և արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի ունենալուն երկար տարիներ խոչընդոտող կարևորագույն գործոններից մեկն արդարության բացակայությունն էր։ Օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու առանցքային գործոնը Կառավարության քաղաքական կամքն է։ Արդարության զգացման և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարևորագույն նախապայմանն անկախ, արհեստավարժներով հագեցած և արդյունավետ դատական համակարգն է։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում դատական համակարգի անկախության հիմնական խոչընդոտը եղել են իշխանության օղակներից դատարաններին իջեցվող ապօրինի հրահանգները։ Հրահանգավորման այս մեխանիզմը դատավորներին հնարավորություն է տվել պատասխանատվություն չկրել դատական ակտերի համար, որովհետև այդ ակտերը, ըստ էության, կայացվել են իշխանության ամենավերին օղակներում, իսկ դատավորները փաստացի միայն ստորագրել են դրանք։ Կառավարությունը բացառում է իշխանական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը։ Սրան զուգահեռ, Կառավարությունը պետք է կարողանա նաև բացառել դատավորների կողմից անձնական, նյութական շահագրգռվածությամբ՝ կաշառքով, առաջնորդվելու հնարավորությունը։ Կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու դատաիրավական բարեփոխումների ծրագիր, որը ներառելու է միջոցառումներ դատական համակարգի մատչելիության և արդյունավետության ապահովման ուղղությամբ՝ նորարարական լուծումների միջոցով արդարադատության համակարգի նպատակների իրացմանը նպաստելու համար: Միջոցներ կձեռնարկվեն նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պատշաճ կատարումն ապահովելու գործուն մեխանիզմների ներդրման ուղղությամբ:
Համաձայն ԱՄՆ-ի USAID-ի գնահատականի բիզնեսի միջավայրի կարևոր ցուցանիշ է օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ`մասնավոր և պաշտոնական տրանս¬ֆերտ¬ների զուտ հոսքի հանրագումար) ու Հայաստանի այդ ցուցանիշը ավելի ցածր է, քան համանման երկրների և կենտրոնացված է հիմնականում հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության և էներգետիկայի ոլորտներում ու նրա աճի հիմնական խոչընդոտներ են հանդիսանում տեղական շուկայի փոքր ծավալը, հակասությունները օրենքների և կանոնակարգերի, վեճերի լուծման մեխանիզմների բացակայությունը, կոռուպցիան և տրանսպորտային հարցերը (USAID. Country Development Cooperation Strategy FY 2013-2017): Պետք է նշել, որ վարչարարության ոլորտում ԱՄՆ-ի և ԵՄ գործընկերների աջակցությամբ կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք որոշակիորեն նպաստել ներդրումների և գործարար միջավայրի հավասար, կայուն և կանխատեսելի զարգացմանը, ինչով զգալի բարելավվել է երկրի Doing Business-ի ցուցանիշը: Սակայն ԱՄՆ-ի USAID նշում էր, որ այն չի նպաստել ՕՈՒՆ-ի և բիզնես ակտիվության ծավալների ավելացմանը և գրանցվում է աղքատության աստիճանի բարձրացում: Համաձայն Ֆորբս ամսագրի «վերջին տարիներին կառավարությունն է արել հարկային և մաքսային վարչարարության որոշ բարելավումներ, սակայն հակակոռուպցիոն միջոցառումները անարդյունավետ են եղել: Հայաստանը պետք է հետամուտ լինի լրացուցիչ տնտեսական բարեփոխումների հարցում և ամրապնդի օրենքի գերակայությունը, որպեսզի վերականգի տնտեսական աճը և խթանի տնտեսական մրցունակությունն ու բնակչության զբաղվածությունը»: Նախկին վարչապետ Տ. Սարգսյանի հետ հանդիպմանը 17.08.2011թ. հայտնեցինք, որ դատական համակարգում սեփականության իրավունքի անձեռնմխելիության սկզբունքի խախտումները ձևավորում են անվստահության մթնոլորտ, խոչընդոտելով մասնավոր ներդրումներին, տնտեսական զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, և այդ հանգամանքում կառավարությունը ներքին մարտահրավերներին պատասխանելու համար պարտադրված է լինում ընտրել ավելի ցածր արդյունավետություն ունեցող մոտեցում` ավելացնելով արտաքին պարտքը: Ներկայումս, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը և Կառավարությունը քայլեր են ձեռնարկում ՕՈՒՆ ավելացնելու: ՕՈՒՆ-ի ավելացման համար պետք է ապահովել ներդրողների շահերի պաշտպանության մակարդակի հետևողական աճը և հատկապես դատական համակարգի անհապաղ բարեփոխումը: Տնտեսական զարգացման տեսանկյունից դատական համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրն ունի կարևորագույն նշանակություն, քանզի «ազգային արդարադատության համակարգերը առանցքային դեր ունեն տնտեսական աճի վերականգնման ու կանխատեսելի, ժամանակին և արդարադատության կանոններով ուղղված դատական որոշումները կարևոր կառուցվածքային բաղադրիչներ են գրավիչ բիզնեսի մթնոլորտի» (EC Directorate General for Justice March, 2013. The EU Justice Scoreboad): Միայն նրա բարելավման դեպքում կբարձրանա Կառավարության գործունեության արդյունավետությունը ՕՈՒՆ ներգրավման խնդրում, իսկ արդյունաբերության ոլորտում ՕՈՒՆ-ի աճը շատ ավելի է կախված դատական համակարգի արդյունավետությունից, քան այլ ոլորտներում (Marina Bellani, 2014. Judicial efficiency and foreign direct investments: evidence from OECD countries): ՀԲ-ի Մարդկային զարգացման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնօրենը գտնում էր, որ քաղաքականություն օրակարգը պետք է կենտրոնացվի հեռացնելու խոչընդոտները ձեռնարկատիրության, որը գնահատվելու է աշխատատեղերի ստեղծման ցուցանիշով (World Bank 2013): Ակնհայտ է, որ անհրաժեշտ են կոշտ գործողություններ, քանզի համաձայն ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության` դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը հանդիսանում են ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներից մեկը, իսկ դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը՝ ազգային անվտանգության դեմ ուղղված ներքին սպառնալիք է: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը 2019 թ-ին հայտարարեց, որ երբ ծառայում էր որպես Սահմանադրական դատարանի նախագահ, գիտակցում էր որ մենք ունենք դատարաններ, բայց ոչ արդարություն, բայց մոտ ծանոթությունից հետո պարզվեց, որ իրավիճակը ավելի ահավոր էր, քան կարելի էր պատկերացնել: Մենք ունենք տարիներ շարունակ կուտակած խնդիրներ, որոնք կարող են լուծվել միայն խորը բարեփոխումների իրականացման միջոցով: Նոր գործողություններ կատարելու համար պետք է քարտեզագրել և գնահատել դատական համակարդում առկա խոչընդոտները արդիական լուծոմներ գտնելու նպատակով: Եվ այժմ եկել է կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը, քանզի ներկա իրավիճակը մեծ բացասական ազդեցություն է թողնում քաղաքացիների կյանքի որակի վրա:
Նշենք, որ Ենթահանձնաժողովի կողմից 2016թ. հարուցվել էր վարույթ «ՀՀ Կառավարության ներդրումային քաղաքականություն արդյունավետությունը: Դատաիրավական համակարգի բարեփոխումների և գործողությունների արդյունավետությունը ու վերահսկողությունը, սեփականության անձեռնմխելիության սկզբունքի կիրառումը» ու ՀՀ նախկին նախագային ուղարկվել էր «Տեղեկանք դատաիրավական համակարգի բարեփոխումների» և հրապարակվել էր փորձագիտական եզրակացության արդյունքները (Ավագյան 2016):
Համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի դատավորներին պայմանականորեն կարելի էր բաժանել երեք կատեգորիաների՝ 1) «ամենասիրված» դատավորներ. գրեթե յուրաքանչյուր գործ համաձայնեցնում են Վճռաբեկ դատարանի հետ և արժանանում խրախուսանքների, 2) դատավորներ, որոնք համաձայնեցնում են միայն պարտադիր համաձայնեցման ենթակա գործերը, 3) և վերջապես, «ամենաչսիրված» և «անկանխատեսելի» սակավաթիվ դատավորների մի դաս, որն ընդհանրապես որևէ գործ չէր համաձայնեցում Վճռաբեկ դատարանի հետ՝ կայացնելով ինքնուրույն որոշումներ և ենթակա են ճնշումների ու «հետապնդումների» ենթարկվելու մեծ ռիսկի (ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ (http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/8c6abc664ac32d0042d7476a67b4b899.pdf, Ավագյան ԱԲ 2016): Համաձայն այդ զեկույցի «դատավորների նկատմամբ ճնշումները որոշակի դրսևորումներ էին ստանում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի ներսում:
ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների մասին զեկույցում 2015 թ., որպես առավել լուրջ խնդիրներից նշվել էր Հայաստանում դատական համակարգի կոռումպացումը: Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի Հայաստանում անցկացրած հարցման 2013 թ. մասնակիցների 69%-ը համարել է, որ դատական համակարգը կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված էր, իսկ 18%-ը հայտարարել է դատարաններին կաշառք տալու փաստի մասին: Կաշառքի չափերը տատանվում էին՝ առաջին ատյանի դատարանում $500-10.000, Վերաքննիչ դատարանում $2.000-15.000, Վճռաբեկ դատարանում $10.000-50.000 միջակայքերում (http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/8c6abc664ac32d0042d7476a67b4b899.pdf, Ավագյան ԱԲ 2016):
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2012 թ. ստացվել էր 2928 վճռաբեկ բողոք: Մակագրված 2733 բողոքներից 2474-ը (90.5 %) վերադարձվել էին: Համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի «ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հիմնական խախտումները, երկակի ստանդարտները և իրավական կամայականությունները կատարվում են բողոքները վարույթ ընդունելու փուլում և բողոքը վերադարձնելու մասին որոշումների պատճառաբանման պահանջը նրա կողմից կատարվում էր հիմքի և օրենսդրական դրույթների ձևական վկայակոչման մակարդակում: Վարույթ ընդունված և վերադարձված վճռաբեկ բողոքների ուսումնասիրության արդյունքում հիմնականում հնարավոր չէր բացահայտել, թե ինչ չափանիշներով են վճռաբեկ բողոքներն ընդունվում վարույթ կամ վերադարձվում: Վճռաբեկ դատարանի կողմից ու դատական ակտերի լայնածավալ անօրինական և հանցավոր համաձայնեցում է կատարվում Վճռաբեկ դատարանի և ստորադաս դատավորների միջև, ինչով էլ պայմանավորված է դատական ակտերի կայունության բարձր ցուցանիշը: Վճռաբեկ դատարանը արդեն բողոքը վարույթ ընդունելու փուլում նաև խախտում էր բողոքը վերադարձնելու մասին որոշումները պատճառաբանելու օրենքի հստակ պահանջը: Մեր կողմից հավաքագրված փաստերով, վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին օրենքով սահմանված 1 ամսվա ժամկետը խախտվում էր 2-71 օրով (Վերաքննիչ դատարանի դեպքում գրանցվել են որոշում ընդունելու ժամկետների խախտում 29-61 օրով): Վճռաբեկ դատարանի որոշումներում այդ փաստերը չեն վիճարկվել կամ մեկնաբանվել: Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքով խախտմամբ ընդունված որոշումները չունեն օրինական ուժ, առ ոչինչ են, իրավական հետևանքներ չեն առաջացնում և ենթակա չեն կիրառման: Այսինքն, քաղաքացիների պահանջներին այդպես էլ վերջնական լուծում չէր տրվում: Այսպիսով, կոպիտ խախտվում էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշումը, ուղղված անդամ պետություններին (Rec (2004)6 on 12 May 2004, at its 114th Session), որով պահանջվել էր ՄԻԵԿ-ի դրույթներով «նախատեսել արդյունավետ ընթացակարգեր ըստ էության քննության առնելու և լուծում տալու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ բողոքներին` բողոքների ընդունման և քննության ընթացակարգերը պետք է դիտարկվեն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման համատեքստում, ներպետական համակարգերում դատական բողոքները պետք է հանգամանալից ու հիմնավոր քննության առարկա դառնան, և ազգային-իրավական համակարգում իրավունքների պաշտպանությունը պետք է արդյունավետ ձևով երաշխավորված լինի բողոքատու անձանց փաստարկների գնահատմամբ և պատճառաբանված որոշումների կայացմամբ»: Ապացուցված էր, որ նախկին Վճռաբեկ դատարանի նախագահը և քաղաքացիական պալատի դատավորները հանդիսանում են դատական համակարգի անօրիկանությունների կազմակերպիչներ: Այդ մասին հավաստում են հետևյալ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները. Վճռաբեկ դատարանը չի ուղղել հետևյալ դիտավորյալ կատարված կոպիտ սխալները՜ 1) ԸԻ դատարանի դատավորներ Կ. Պետրոսյանի ու Գ. Կարախանյանը կատարել էին հայցադիմումի հանցավոր փոփոխություն և Վճռաբեկ դատարանի համաձայնությամբ` հետագա վարույթները անցկացրել էին և վճիռը ընդունել օրինական հայցվոր չունեցող հայցադիմումով, 2) դատարանները ընդունում էին որոշում անօրինական կազմով (ԸԻ դատարանի դատավոր Գ. Կարախանյան, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներ Ն. Տավարացյան, Դ. Խաչատրյան, Ս. Միքայելյան, նախկին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին ու նրա քաղաքացիական պալատի դատավորներ Ե. Խունդկարյան, Ս.Սարգսյան, Վ. Ավանեսյան, Ս. Անտոնյան, Մ. Դրմեցյան, Է. Հայրիկյանին, Տ. Պետրոսյանին և Ե. Սողոմոնյան), 3) հաշվի չեն առնվում օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները, ինչպես նաև գույքի պետական գրանցման փաստերը, բայց իշխանությունը յուրացմամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահելու ու անցնելու միջոցով ակնհայտ անարդար գույքի կողոպուտի դատավճիռ կայացնելու համար կիրառում էին գոյություն չունեցող սեփականաշնորհման ուժ (ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներ Ա Մկրտչյան, Ն. Բարսեգյան, Ն. Հովսեփյան), կոպիտ դիտավորյալ խախտելով ՀՀ Սահմանադրության 8 ու 31 կանոնները, 4) կիրառում էին օրենքի խախտումով ձեռքբերված ու կազմված փորձագիտական եզրակացություն, 5) խոչընդոտում էին ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական պարտականությունների կատարմանը և այլ կոպիտ խախտումներով կատարում են հանցանքներ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներ 29 կետ 2, 39, 176, 178, 184, 300.1, 308, 309, 314, 332 կետ 2, 352, 353 կանոններով: Բացահայտված էր նաև, որ Վճռաբեկ դատարանի որոշումները հակասում էին Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներին, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կոնվենցիային, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներին՝ ՍԴՈ-630, 2006, ՍԴՈ-649, 2006, ՍԴՈ-690, 2007, ՍԴՈ-754, 2007 ու նրա 2-րդ դատական կազմի որոշումը 10.09.2010 թ. ու իր իսկ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների քաղ. գործերով թիվ 3-1401 (ՎԴ) 2007թ., քաղ. գործ թիվ 3-1810 (ՎԴ) 2007թ. քաղ. գործով թիվ 3-1193 (ՎԴ) 5.09.2007թ., քաղ. գործ թիվ 3-247 (ՎԴ), 2008թ., քաղ. գործ թիվ ՎԴ/3986/05/09, 2010թ. քաղ. գործ թիվ 3-2440(ՎԴ):
ՀՀ դեմ ՄԻԵԴ վճիռների կայացման արդյունքում պետությունը դատական խոտանների համար արդեն փոխհատուցել է մոտ $1 մլն հանրային բյուջեից: Սակայն համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այդ խոշոր չափերի վնասի համար Վճռաբեկ դատարանի ոչ մի դատավորիի պարտականությունների կատարում չէր դադարեցվել և նույնիսկ չէին ենթարկվել անգամ կարգապահական տույժի:
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության ներկայացրած Եվրոպայի հետ հարևանության ԵՀՔ գործողության ծրագրի իրականացման 4-րդ զեկույցում, կազմված իրավական ոլորտի հայրենական հասարակական կազմակերպությունների առաջարկություններով, նշվում է, որ «ՀՀ դատական օրենսգրքի հոդված 153 սահմանված կարգի կիրառումը ցույց էր տալիս, որ իրականում ԸԻ և Վերաքննիչ դատարանների դատավորները Վճռաբեկ դատարանից անկախ չեն: Եթե գործը նախապես համաձայնեցված չէ Վճռաբեկ դատարանի հետ, դատարանների որոշումները հակադարձելիս այն արհեստականորեն խախտումը որակում է «ակնհայտ և կոպիտ»` անկախ դրա բնույթից, ինչը հանգեցնում է կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի կիրառման, իսկ եթե դատարանի վճիռը նախապես համաձայնեցվում է Վճռաբեկ դատարանի հետ, անգամ ամենակոպիտ խախտումները և դատարանի կողմից կողմնակալ վճռի կայացումը դատավորի համար որևէ բացասական հետևանք չի առաջացնում»: Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի Արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը ներկայումս «ամենաարդյունավետ» լծակն էր դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար, որի միջոցով Վճռաբեկ դատարանը իրականացնում է ուղղակի և անուղղակի ճնշումներ դատավորների նկատմամբ: Արդարադատության խորհրդի որոշումների բովանդակային վերլուծությունը ցույց էր տալիս, որ որոշ դեպքերում խնդրահարույց է ոչ միայն դատավորի կողմից թույլ տրված խախտման որակումը, որպես ակնհայտ և կոպիտ, այլև խախտման առկայությունն ընդհանրապես: Զեկույցում ներկայացված են Արդարադատության խորհրդի կողմից կամայական և երկակի ստանդարտներով իրականացվող պատժի մեխանիզմների փաստեր: Վերադաս դատավորների կողմից մյուս դատավորներին ճնշելու երևույթի մասին անուղղակիորեն վկայում էր վերլուծված վիճակագրական տվյալները, որոնք ցույց են տալիս, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում նախկին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ուներ գերակշիռ մասնակցություն:՝ 2014 թ. Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ շուրջ 70 հաղորդում, որոնցից որևէ մեկը հիմք չի հանդիսացել կարգապահական վարույթի հարուցման համար: Ակնհայտ էր, որ այդպիսի վիճակագրությունը վկայում է այն մասին, որ դա ոտնձգություն էր ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, այլև այն քաղաքացիների դեմ ում իրավունքները կոպիտ ոտնահարվել էին: Համաձայն Ամերիկյան իրավաբանների ընկերակցության «Իրավունքի գերակայության նախաձեռնության» կողմից իրականացված ուսումնասիրության Արդարադատության խորհրդի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կիրառվում է կամայականորեն՝ դատական ակտերի կայացման գործընթացի վրա ազդելու կամ առանձին դատավորների նկատմամբ հաշվեհարդարի իրականացման նպատակով: Համաձայն ԱՄՆ պետքարտուղարություն գնահատականի դատավորների լիազորությունների դադարեցման համատեքստում նրանց խոցելիությունը, որևէ արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայությամբ դատական համակարգի վրա թողել է էական սառեցնող ազդեցություն (Մարդու իրավունքների զեկույց 2012 թ., Հայաստան): 2012 թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն արձանագրել էր Հայաստանում դատարանների անկախության պակաս, որը պայմանավորել է նշանակման մեխանիզմով և կարգապահական պատասխանատվության անկախ մեխանիզմի բացակայությամբ: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից հրապարակված զեկույցում 2015 թ., ըստ էության, վերահաստատվել է նույն խնդիրների առկայությունը: Այդ զեկույցում նշվել էր, որ անհատ դատավորներից յուրաքանչյուրի անկախությունը ողջ դատական համակարգի անկախության անհրաժեշտ նախադրյալն է, ու չնայած օրենսդրությունը նախատեսում է դատական անկախություն, սակայն գործնականում այս սկզբունքը հաճախ խախտվում է վերադաս ատյանների կողմից, ու մտահոգություն են առաջացնում ստացված տեղեկություններն այն մասին, որ դատական բարձր ատյանները միջամտում են ավելի ցածր ատյանների դատավորների աշխատանքին, կարգապահական վարույթները չպետք է օգտագործվեն որպես ազդեցության կամ վրեժխնդրության գործիք դատավորների նկատմամբ, և դրանց կամայական օգտագործումը կանխելու համար պետք է ներդրվեն անհրաժեշտ միջոցներ:
Եթե քաղաքացիական գործով քաղաքացին դիմում էր դատախազություն, որը ղեկավարվում է դատախազության մասին ՀՀ օրենքով և ՀՀ քրեական օրենսգրքով, դատավորի կողմից հանցանք կատարելու հանգամանքով անգամ նախաքննություն չէր հարուցվում:
Հայաստանից ՄԻԵԴ-ին ուղարկված բողոքներից վճիռ կայացվել էր միայն 3%-ի մասով: Այսինքն, մենք չպիտի մեծ հույսեր կապենք ՄԻԵԴ կարգավորիչ որոշումների հետ:
Մենք նույնպես քաջ գիտակցում ենք անկախության ու 2018 թ. հեղափոխության արժեքները, սակայն պետք է հասկանանք նաև, որ դատական համակարգում բացարձակ անկախություն չի կարող լինել, հակառակ պարագայում՝ մենք մեր ձեռքով ուղղակի կստեղծենք անպատժելիության մթնոլորտ: Գտնում ենք, որ անհրաժետ է դատական իշխանության լիարժեք հաշվետվողականությունն ապահովել, ինչպես նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել դատական համակարգի թերությունները բացահայտող քաղաքացիների բողոքներին: Մեր կողմից առաջարկվել էր ներդնելու դատավորների գործունեության գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ չափանիշներ և ընթացակարգեր, դատավորների ինքնակառավարման առավել արդյունավետ մոդել, բարեփոխել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերը և հիմքերը, իրականացնել Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ և այլն (Ավագյան ԱԲ 2016):
Որպես լուցում նաև առաջարկվում է Անցումային արդարադատության համակարգ ապահովելու է նախկինում չքննված կամ կոծկված գործերի պատշաճ քննությունը, մարդու իրավունքների խախտումների զանազան դրսևորումների քննությունը, ճշմարտության բացահայտումը, զոհերին հնարավոր հատուցման տրամադրումը, պետական համակարգի՝ այդ թվում՝ իրավապահ, անվտանգության և դատական մարմինների առողջացումը, ինչպես նաև կանխելու է հետագայում նման խախտումների ի հայտ գալը, և նպաստելու է խախտումների դեպքում դրանց պատշաճ և իրավաչափ արձագանքմանը (ՀՀ վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ (ճանապարհային քարտեզ. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն: http://www.osf.am/wp-content/uploads/2019/01/ArmRefConcept-9.12.2018.pdf?fbclid=IwAR3rNYBDqin8bQt-GsE1ENCjfFlFzh_6Vv7OPcWElkZ6bDb64WD64eYxKhs, https://www.1in.am/2527150.html?fbclid=IwAR3qMSPVD-n1oyAhVt347QIHIUd0tO19YNLgQMawCi9ZaLxcgjBBhBRhGDs): Անցումային արդարադատությունը նաև պետք է արտացոլի գործնականում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների արժեքների կիրառումը:
Անկախ ընդունվող մոդելից օրենքի գերակայություն ամրապնդման, գործարար միջավայրի բարելավման, ՕՈՒՆ ներգրավման, մարդու իրավունքների պաշտպանության ու դատական համակարգում արդարության որակի և մատչելիության բարձրացման և դատավորների ներքին անկախության բարձրացման համար անրաժեշտ ու առաջնային է բարձրացնել դատավորների պատասխանատվությունը ընդունված վճիռների համար, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց անկախ նրանց թիմային պատկանելության հանրային դժգոհությունն չարաջացնելու նպատակով: Եվ այժմ եկել է կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը: