Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․Փորձագիտական վերլուծություն․ Մաս 8


Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․Փորձագիտական վերլուծություն․ Մաս 8

  • 07-04-2019 02:10:09   | Հայաստան  |  Վերլուծություն

Սկիզբը՝ այստեղ։
 
 
8. ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
 
Ծրագրում մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը և նրանց խոշորացման ու համալիր քայլեր է ձեռնարկելու ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ: Դրանք իրականացվելու են ձեռնարկատիրական մշակույթի զարգացման, նպաստավոր օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի կայացման, ՓՄՁ-ի կարողությունների զարգացման ճանապարհով: ՓՄՁ-ի զարգացման համար կարևոր որոշում է միկրոբիզնեսի հարկազատումը։ Մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրո ձեռնարկություններն ազատված կլինեն շրջանառության և եկամտային հարկերից, որը բացի սոցիալական կարևոր նշանակությունից, կստանա գործարար փոքր գաղափարները ձեռնարկատիրական մեծ ծրագրերի «տրանսֆորմացնելու» էական նշանակություն։ Կառավարությունը կարևորելու է նաև այլ խթանների համակարգի զարգացումը։ Մեծ նշանակություն է տրվելու նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսների հասանելիության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը: 
 
Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ների) ֆինանսավորման ավելացումը կարող է նպաստել դրանց միջին չափի ու նորարարությունների ավելացման և նոր աշխատատեղերի ստեղծման (World Bank group Flagship report. 2019 Global Economic Prospects. Darkening Skies.  International Bank for Reconstruction and Development/The World Bank. DOI: 10.1596/978-1-4648-1343-6): ՓՄՁ-ները զարգացած տնտեսություններում էական ազդեցությունը ունեն երկրների ՀՆԱ-ի աճի և աշխատատեղերի ստեղծման ոլորտներում: Այդ պատճառով կառավարությունները կարևորում է ՓՄՁ-ների ձեռնարկատիրությունը ու քայլեր է ձեռնարկում են ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ և ձեռնարկատիրական մշակույթի ու կարողությունների զարգացման, նպաստավոր օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի կայացման համար: 
 
Համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին  ՀՀ օրենքի ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են որպես  գերփոքր՝ (միջին ցուցակային թվաքանակը մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը), փոքր (միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 50 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը), միջին՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների (միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 250 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն գերազանցում համապատասխանաբար 1000-1500 մլն դրամ): ՓՄՁ-ների պետական աջակցության հիմնական ուղղությունները ներառում են իրավական բարենպաստ դաշտի ձևավորումը, ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը,  աջակցող ենթակառուցվածքների ստեղծումը, տեղեկատվական և խորհրդատվական օգնությունը, արտաքին տնտեսական գործունեության խթանումը, նորարարական գործունեության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը,  բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը,  կադրերի պատրաստումը և վերապատրաստումը, վիճակագրական հաշվետվությունների և հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի հիմնումը ու աջակցությունը պետական գնումների իրականացման գործընթացում:
 
«Պետական աջակցություն Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ, հիմնադրվել էր ՀՀ կառավարության 19.03.2002 թ. N282 որոշմամբ ) ՀՀ բյուջեից հատկացումները տարեցտարի փոխվում էին` 2002թ.-ին տրամադրվել է 20 մլն դրամ, 2003թ.-ին` 250 մլն դրամ, 2004թ.-ին` 234 մլն դրամ, 2005թ.-ին` 300 մլն դրամ, 2006թ.-ին` 350 մլն դրամ, 2007թ.-ին` 400 մլն դրամ, 2008թ.` 450 մլն դրամ, 2009թ.` 573.5 մլն դրամ, 2010թ.` 150 մլն դրամ, 2012 թ.՝ 150 մլն դրամ և 2013 թ.`՝151 մլն. դրամ (https://www.smednc.am/am/content/general_information/) ու գործունեությունում ներգրավում նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հատկացված միջոցները: Եթե 2010 թ. ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել էր 150,0 մլն դրամ, բայց միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից ներգրավվել է շուրջ 122,0 մլն դրամ (http://www.arlis.am/Annexes%5C3%5CPT34.1_11page1021-1038.doc), 2015 թ.  պետական բյուջեից հատկացվել էր 152,3 մլն դրամ, բայց միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից ներգրավվել է 1008,5  մլն դրամ: Կանոնադրական հիմնախնդիրների իրականացման համար 2018 թ. նախատեսված էր 152,6 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից ուղղվել էր 147,5 մլն դրամ։ 
 
ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի ծրագրերի  ուղղությունները ներկայացված են Աղյուսակ 1՝(https://www.smednc.am/files/pdfs/attachments/original/9fa8f7884d.pdf, )։ 
 
 
 
ԵՄ Արևելյան գործընկերության երկրների (EaP) EU4Business սուբսիդավորեց ՓՄՁ-ների ոլորտում ընդհանուր առմամբ 18 ծրագիր (The Eastern Partnership 2018. Country Report ): 2009 - 2017 թթ. ընթացքում ավարտվել են ընդհանուր առմամբ 6 նախագիծ, իսկ 12-ը շարունակվում են: Այս ծրագրերն ընդգրկում են աջակցության չորս հիմնական ոլորտներին, շատ ծրագրեր (8) հիմնադրվել էին բարելավելու գիտելիքներ և գործարար հմտություններ, 4` բարելավելու ֆինանսների հասանելիությունը, 3` ամրապնդելու քաղաքականությունը և կարգավորող դաշտը և ևս 3`բարելավելու մատչելի շուկաների հասնելիությունը: Սեփական կապիտալի ներդրումը կատարվել են սովորաբար ՎԶԵԲ-ի բանկերի միջոցով (բացի Հայաստանի ՓՄՁ հիմնադրամից): Հայաստանում ընդհանուր ներդրումների գումարը կազմում է մոտ €100 մլն եվրո: Բացի այդ, ֆինանսավորումը կատարվել է ՀԲ-ի Granatus Ventures-ի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված վարկից, ուղղված մասնավոր ներդրումային ֆոնդին ապահովելու համաֆինանսավորումը սկսնակ ձեռնարկությունների համար:
 
 
Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության 2014 թ-ին գործունեություն են ծավալել 74365 ՓՄՁ սուբյեկտ, որոնցից 68117-ը` գերփոքր, 5109-ը` փոքր և 1139-ը` միջին, շրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 1.565.934 մլն. դրամ, իսկ մուծված հարկերը` 237.710 մլն. դրամ (Սահակյան Ն 2017. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնախնդիրները: ԵՊՀ ԵԳՄ: http://www.ysu.am/files/PMDZ.pdf): 2015 թ-ին գործունեություն են ծավալել 75956 ՓՄՁ սուբյեկտ, որոնցից 69939-ը` գերփոքր, 4905-ը` փոքր և 1112-ը` միջին, իսկ շրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 1.610.772 մլն. դրամ և մուծված հարկերը` 275.530 մլն. դրամ (The Eastern Partnership 2018. Country Report. ): 2016 թ-ին գործունեություն են ծավալել 78246 ՓՄՁ սուբյեկտ, որոնցից 71606-ը` գերփոքր, 5272-ը` փոքր և 1368-ը` միջին, որոնց աշխատակիցների թիվը կազմել է համապատասխանաբար 101584, 91947 ու 108470 մարդ (ընդամենը 302001, իսկ շրջանառությանը համապատասխանաբար 578.135,8,  593.441.4, 645.691.0 մլն. դրամ (ընդհանուր 1.817.268,1 մլն. դրամ) (Աղյուսակ 2) (The Eastern Partnership 2018. Country Report ): ՓՄՁ-ները ներկայացնում են Հայաստանում բիզնեսի մեծամասնությունը, բայց նրանց ներդրումը ազգային ՀՆԱ-ում 2015 թ-ին կազմել էր ընդամենը 30%, իսկ 2016-ին` 36%:
 
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից  ֆինանսավորվում է Business Support Office-Armenia (BSO, http://www.bso.am) կատարել է հետազոտություն «ՓՄՁ-ները Հայաստանի տնտեսությունում.  2017 թ.», որը թույլ են տալիս պատկերացում կազմել ՓՄՁ-ների ոլորտի իրական վիճակի մասին։ Հայաստանում ՓՄՁ-ների շրջանառությունը 2017 թ. կազմել է 1920.3 մլրդ դրամի, կամ ՀՆԱ-ի 34.4%-ին: Հարկ վճարողների կառուցվածքում ՓՄՁ-ների թվի տեսակարար կշիռը կազմել էր 59,2%, կամ 106596 ընկերություն: Հայաստանում ՓՄՁ-ներն ապահովել են 246702 աշխատատեղ (աշխատատեղերի ընդհանուր թվաքանակում 30.3% առանց պետական հատվածի): ՓՄՁ կառուցվածքում գերակա է մանրածախ և մեծածախ առևտուրը` 57%, (գրանցված աշխատողների թիվը`46954-ի), իսկ սպասարկման ոլորտում` 21%: Հետազոտության համաձայն, ՓՄՁ-ների 66 %-ը կամ 54 331-ը վճարում են ԱԱՀ: 2017 թ. շրջանառության հարկի եկամուտներն աճել են 18% կամ 2,8 մլրդ դրամով: Հայաստանի ՓՄՁ մասնաբաժինը հարկային վճարումների ընդհանուր ծավալներում նվազել է 16,7% 2016 թ-ի 19.8% համեմատ: 
 
Իսկ OECD երկրներում ՓՄՁ-ի քանակը կազմում են ավելի քան 95% գործարար սուբյեկտների ու ապահովում են աշխատատեղերի 60-70% (OECD 2000. Small and Medium-sized Enterprises: Local Strength, Global Reach Small and Medium-sized Enterprises: http://www.oecd.org/cfe/leed/1918307.pdf): Ի տարբերություն Հայաստանի (Աղյուսակ 2) սպասարկման ոլորտը ապահովում է ՓՄՁ-ները աշխատատեղերի երկու երրորդը (օրինակ, անգլիական մասնավոր SMS Business LTD ունի ավելի քան 20 տարվա ռիսկերի կառավարման փորձ ու տրամադրում է այնպիսի ծառայություններ, ինչպիսին են` կառավարումը; ավտոմեքենաների արտադրություն և մանրածախ առևտուր, ճարտարագիտություն, առաքում, շինարարություն որակի ստանդարտները և մենթորինգը աջակցումու (https://sms-bsl.co.uk/): Կատարում է նաև ռիսկերի կառավարում, ներառյալ Ինտեգրված ռիսկերի կառավարում (IRM); առողջապահության և ամբողջական անվտանգության ապահովում; բնապահպանական խնդիրների և ազդեցությունների վերլուծում, ՏՏ/ՏՀՏ ռազմավարական պլանավորում, աղետների կառավարում և վերականգնման պլանավորում ու շաղկապված ուսուցում դպրոցների, քոլեջների, ակադեմիաների, համալսարանների ու երեխաներ որդեգրած ընտանիքների համար:  Աջակցում է ստանդարտների ներդրմանը (ISO 9001/OHSAS 18001/ISO 14001); կառավարման համակարգերի դիզայնում; կազմակերպական կառուցվածքի և նավթի վաճառքի և վերամշակման ռազմավարական պլանավորումներին; այգեգործության, պահեստավորման, տրանսպորտի ու վաճառքի կետի տեղադրման խնդիրներում; մյուս ոլորտները ընդգրկում են մեծածախ և մանրածախ առևտուրը, հյուրանոցային, ռեստորանային, կապի բիզնեսները, ինչպես նաև բիզնես-ծառայությունների ու շինարարության ոլորտները): ՓՄՁ-ները արտադրության ոլորտում ունեն բարձր մասնաբաժին և ապահովում են առնվազն կեսը աշխատատեղերի:  Նրանք գերակշիռ դեր ունեն կարևոր ռազմավարական բիզնես-ծառայությունների սեկտորում, ծրագրային ապահովման և տեղեկատվության, գիտահետազոտությունների (R & D), մարքեթինգի, բիզնեսի կազմակերպում և մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտներում: Ավելի փոքր ընկերություններ ավելի հաճախ են գործում տեղեկատվական (ՏՏ)  և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) և կենսատեխնոլոգիայի ոլորտներում: OECD-ի տարածքում ՓՄՁ-ների 30-60% -ը բնութագրվում է որպես նորարարական: Նրանք նոր պահանջարկ բավարարելու համար արտադրում են նորարարական ապրանքներ կամ մատուցում են ծառայություններ` ավելացնելով արտադրողականությանը ու վաճառքները: 
 
ԱՄՆ-ի ոչ գյուղատնտեսական ոլորտի ՓՄՁ-ները ապահովում են աշխատատեղերի 99.9 %` հիմնականում անշարժ գույքի վաճառք և վարձակալության ծառայություն (25 %) ու առևտուրը  (17%)  (Pandya VM 2012. Comparative analysis of development of SMEs in developed and developing countries. The 2012 International Conference on Business and Management, 6 – 7 September 2012, Phuket – Thailand):  Ճապոնիայում ՓՄՁ-ների մասնաբաժինը կազմում է 99%, որը ապահովոււմ է նաև բնակչության հիմնական մասի զբաղվածությունը: ԱՄՆ-ում վենչուրային կապիտալի մոտ 80%-ը ներդրվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ի տարբերություն Եվրոպայում ու Ճապոնիային, որտեղ սկսնակների գործունեությունը սովորաբար իրագործվում է վարկային միջոցներով: 2017 թ-ի Կանադայի ՓՄՁ-ներում աշխատում էր 8.3 մլն մարդ կամ 69.7% ընդհանուր աշխատողների քանակից, իսկ տնտեսությունում  ընդհանուր աշխատակիցների թիվը կազմել էր 1.18 մլն (փոքր` 15 97.9%, միջին`1.9 % ու խոշոր` 0.2%) (Government of Canada 2019. Key Small Business Statistics - January 2019. http://www.ic.gc.ca/eic/site/061.nsf/eng/h_03090.html):
 
Եվրոպայում նույնպես ՓՄՁ-ները տնտեսական աճի, նորարարության և զբաղվածության կարևոր գլխավոր դերակատարներ են (The European Investment Fund.  https://www.eib.org/en/projects/priorities/sme/index.htm, https://www.eib.org/en/projects/priorities/sme/index.htm): Նրանց աճին աջակցելու համար ԵՄ-ը արդեն ներդրել է  €23.3 մլրդ: ՓՄՁ-ները ներկայացնում են ԵՄ-ի բիզնեսի 99%-ը և ակտիվ աշխատող բնակչության երկու երրորդը: 
Ի տարբերություն զարգացած երկրների Հայաստանում ՓՄՁ-ների մասնաբաժինը տնտեսությունում շատ ցածր է (Գծապատկեր 1) և 2016 թին համաձայն ՀՀ ԱՎԿ ընդհանուր զբաղվածների 1 011.7 հազ. մարդ քանակում ՓՄՁ աշխատակիցների թիվը կազմել է 302 հազ. մարդ (Աղյուսակ 2) կամ 31.7 %: 
 
Գծապատկեր 1: ՓՄՁ-ների մասնաբաժինը ՀՀ տնտեսությունում
 
 
2014-2017 թթ. չնայած ՓՄՁ-ների թվի կայուն աճի նրանց բյուջե վճառված հարկերը 2015 թ-ից նվազում էին (Գծապատկեր 2) (2018 թ. ընդհանուր վճարված հարկային եկամուտների և պետական տուրքերի կազմում էին 1306231 մլն դրամ ()): 
 
Գծապատկեր 2: 2014-2017 թթ. ՓՄՁ-ների վճառված հարկերի և նրանց թվի փոփոխություններ (The Eastern Partnership 2018)
 
 
Համարում է, որ մեզ չպիտի գոհացնի այն վիճակը, որ այսօր առկա է ՓՄՁ-ների ոլորտում, որը բացասաբար է ազդում մեր պետական ու տնտեսական անվտանգության և հանրության կյանքի որակի վրա: Ակնհայտ է, որ տնտեսության թռիչքային զարգացման և աշխատատեղերի ստեղծման գլխավոր շարժիչը պետք հանդիսանա այդ ոլորտը: Իհարկե դրական է ու սոցիալական կարևոր նշանակություն ունի այն, որ Կառավարությունը ՓՄՁ-ների կարողությունների զարգացման համար մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրո ձեռնարկություններն ազատում է շրջանառության և եկամտային հարկերից, բայց համաձայն Աղյուսակ 2 այն կլինի հիմնականում հասցեագրված միկրոբիզնեսի այն ձեռնարկություններին, որոնք չունեն բարձր աճի պոտենցիալ, ինչպես նաև բյուջետային եկամուտների ավելացման: Հարկավոր է արմատական փոխել պետական աջակչության ձևերը (Աղյուսակ 1), որոշել գերակայությունները և ապահովել արդյունավետությունը:  Պետական մարմինների կողմից տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված քաղա¬քա¬կա-նությունները և ծրագրերը պետք է ունենան արդյունավե¬տության գնա¬հատման հստակ գործընթացներ ու պատասխանատվության ենթարկելու ընթացակարգեր (Ավագյան ԱԲ 2016), որը առկա չի գերատեսչություններում ու ՓՄՁ-ների պետական աջակչության հիմնադրամներում: Մեզ մոտ հանրությունը չէր ստանում ամբողջական տեղեկատվություն կառավարական համակարգից, որը նպաստում անպատասխանատվության մթնոլորտի ձևավորմանը, առկա է «գիրք կարդալով» ծրագրեր կազմելու պրակտիկա, որոնց կատարողականը ցածր է, ինչը նպաստում է անվստահության մթնոլորտի ձևավորմանը և պետական միջոցների վատմանը: Պետական աջակցության հիմնական թիրախը պետք հանդիսանա բարձր աճ ապահովող ոլորտները: Հետխորհրդային կառավարությունների հիմնական մեղքը հանդիսանում է իրենց հիմնական պարտականությունը չկատարելն էր, այն է՝ ձևավորել մասնավոր ինֆրաստրուկտուրաներ, որոնց գործողությունը թույլ կտար ապահովել տնտեսության և արտադրության զարգացումը և բնակչության կյանքի որակի բարելավումը, և մնալ խորհրդային կենտրոնացված կառավարման համակարգում, որը և որոշում էր՝ ով հարստանա, արտահանի կամ ներմուծի (Ավագյան ԱԲ 2018. Հայաստանի հեղափոխություն մարտահրավերները. Մաս 2. Հայաստանի կառավարման ու տնտեսական համակարգերի մարտահրավերները  Առավոտ օրաթերթ 166/5759. ): Այդ պատճառով էլ խայտառակ վիճակում է ՓՄՁ-ների ոլորտը, որը փաստացի դոփում է տեղում (Աղյուսակ 2, Գծապատկերներներ 1, 2): Այդպես էլ Կառավարությունները չձևավորեցին ծրագրված մասնավոր ինքնազարգացող իննովացիոն ոլորտ և նրան սպասարկող մասնավոր ինֆրաստրուկտուրաններ (Գլուխ 2.1), բացի նրանցից անկախ զարգացող ՏՏ ոլորտից, որի կայացմանը նպաստեց այդպիսի ինֆրաստրուկտուրանների կազմավորումը ՀԲ-ի և ԱՄՆ-ի USAID-ի կողմից հասկանելի պատճառներով (Ավագյան ԱԲ 2016): Արդյունքում, Հայաստանը այսօր փաստացի անպաստրաստ է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերուրության զարգացմանը:
 
Գիտության և  բարձր տեխնոլոգիաների հիմքի վրա մրցակցային առավելությունների ստեղծումն ու զարգացումը պետք է դառնան առաջնահերթ նախապայման, որոնք կհանգեցնեն տնտեսական աճի որակապես նոր գործոնների առաջացմանը ու հանրության կյանքի որակի բարձրացման: ՓՄՁ-ների պետական աջակցության ոլորտում պետք է իրականացվի նորարարության լայնամասշտաբ ծրագիր և այն պետք է ունենա հաստատուն տարեկան բյուջե, ընթացակարգեր և չափանիշներ (Ավագյան ԱԲ 2016): Կառևորագույն խնդիր է ՓՄՁ-ների սպասակման ոլորտում  զարգացնել ռազմավարական բիզնես-ծառայությունների, տեղեկատվության, մարքեթինգի, բիզնեսի կազմակերպման և մարդկային ռեսուրսների զարգացման մասնավոր կառույցներ, որոնք ավելի բարձր արդյունավետությամբ և պատասխանատվության կատարում են իրենց պարտականությունները:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն