Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․ Փորձագիտական վերլուծություն․ Մաս 2-2


Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․ Փորձագիտական վերլուծություն․ Մաս 2-2

  • 07-04-2019 01:38:16   | Հայաստան  |  Վերլուծություն

Սկիզբը՝ այստեղ։
 
 
2. ՄՐՑՈՒՆԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ և ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅՈՒՆ
 
2.2. Գիտահենք տնտեսություն
 
Նախորդների համեմատ Ծրագրում առաջին անգամ շեշտադրված է, որ տնտեսության կառուցվածքը պետք է էական փոփոխություններ կրի, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը պետք է դառնա տնտեսության լոկոմոտիվը, որ Հայաստանը դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր: Կառավարությունը նպատակադրվել է գործիքակազմում իրականացնել հետևյալ նպատակային քայլեր, մասնավորապես՝ ստեղծել ազգային վենչուրային ներդրումային հիմնադրամ, որն ի վիճակի կլինի Հայաստանում գործունեություն ծավալող ստարտափներում կատարել անհրաժեշտ ներդրումներ՝ դրանց հետագա զարգացումն ու դեպի համաշխարհային շուկա ելքն ապահովելու նպատակով, դրամաշնորհային ծրագրերի միջոցով նպաստել ստարտափների ստեղծմանն ու զարգացմանը, ստեղծել ձեռներեցության, գործարարական, վաճառքի և մարքետինգի գիտելիքների զարգացման մեխանիզմներ՝ օգտագործելով միջազգային աքսելերատորների հետ համագործակցելու հնարավորությունները, նպաստել Հայաստանում աքսելերատորների ստեղծմանն ու զարգացմանը և մշակել համատեղ ծրագրեր՝ ստարտափների ինտենսիվ զարգացումն ապահովելու նպատակով, Հայաստանում ինտելեկտուալ սեփականության միջազգային ճանաչման և դրա պաշտպանության համար ստեղծել պատշաճ մեխանիզմներ և օրենսդրական դաշտ, նպաստել հայկական բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների մրցունակության բարձրացմանը՝ «Կառավարությունը որպես պատվիրատու» կոնցեպտի միջոցով, մշակել և իրագործել բարձր տեխնոլոգիական հայկական ապրանքների և ծառայությունների՝ արտերկրում առաջխաղացման և վաճառքի ծրագիր, Երևանում և մարզերում ստեղծել և զարգացնել տեխնոլոգիական կենտրոններ, ինչպես նաև ապահովել արդեն գոյություն ունեցող կենտրոնների արդյունավետ գործունեությունը՝ այդպիսով ապահովելով բավարար տեխնոլոգիական և արտադրական հնարավորություններ՝ որպես պլատֆորմ հետագա զարգացման համար, նոր տեխնոլոգիաների և գիտելիքի զարգացման, ինչպես նաև Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոն, վարկանիշի բարձրացման նպատակով ապահովել պայմաններ և ձեռնարկել ակտիվ քայլեր՝ միջազգային բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին Հայաստան ներգրավելու նպատակով, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը սահմանում է որպես զինված ուժերի մարտունակության ապահովման և բարձրացման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոններից մեկը և այլն: Մրցունակության կարևոր նախադրյալ է տնտեսության ճյուղերում նորարարական տեխնոլոգիաների ներդրման արագությունը։ Արտադրողականության բարձր ցուցանիշներ կարձանագրվեն այն դեպքում, եթե տնտեսության ճյուղերում գործող ձեռնարկությունները զինվեն ժամանակակից տեխնոլոգիաներով և տեխնիկական միջոցներով, իսկ նրանց աշխատակիցները՝ ունենան այդ միջավայրում գործելու համար պահանջվող հմտություններ։ Կառավարությունը կիրառելու է համապատասխան գործիքակազմ՝ տեխնոլոգիական վերազինման ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանելու համար։
 
Երկրի միջազգային մրցունակության ցուցանիշը դա երկրի արտադրողականության մակար¬դակն է, որը պայմանավորված է նրա ինստիտուտների որակով, կիրառվող քաղա¬քա¬կա¬նութ¬յամբ ու արտադրողականության գործոններով (Ավագյան ԱԲ 2016, Գլոբալ մրցունակության զեկույց 2011-2012. Համաշխարհային տնտեսական ֆորում): Գիտահենք արդյունաբերության զարգացման և գիտատեխնիկական առաջընթացի գործոնները դարձել են տնտեսական աճի և բնակչության կյանքի որակի գլխավոր գրավականները: Ներկայումս տնտեսական պոտենցիալը դիտվում է միաժամանակ երկու տեսակետից` առկա պաշարների (օգտակար հանածոների, հողային, ջրային, անտառային և այլ) և առկա պաշարներով նորարարական գործունեություն իրականացնելու ունակություն (Ավագյան ԱԲ 2016): Ընդ որում ինտելեկտուալ պաշարները և նոր տեխնոլոգիաները միատեղ ոչ միայն որոշում են արդյունաբերական աճի հեռանկարը, այլև հանդիսանում են երկրի տնտեսական անկախության, բարեկեցության, ազգային կարգավիճակի մակարդակի ցուցանիշ: Հայտնի է, որ ներկայումս զարգացած երկրների ՀՆԱ-ի աճի մոտ 75-80%-ը ապահովվում է նոր կամ կատարելագործված տեխնոլոգիաների արտադրանքի մասնաբաժնի հաշվին: Այդ երկրներում առկա է միջազգային գիտական պոտենցիալի ավելի քան 90 % և իրենց կողմից վերահսկում է բարձր տեխնոլոգիաների շուկայի 80%, որի ընդհանուր ծավալը կազմում է $2,5 - 3 տրիլիոն, գերազանցելով հումքային և էներգետիկ շուկաների ծավալները: Տարեկան տեխնոլոգիաների արտահանումից ստացած շահույթը ԱՄՆ-ում կազմում է $700, Գերմանիայում՝ $530, Ճապոնիայում $500 մլրդ, իսկ նրանց ծառայությունների շուկան կրկնապատկվել է հիմնականում ինովացիոն արտադրանքի հաշվին: Վերջին տարիներին արագ զարգացող Հարավ-Արևելյան ասիական պետությունները և Չինաստանը, որը վերջին տասնամյակներում նոր տեխնոլոգիաների բնագավառի արտադրության ծավալը աճել է 27 անգամ, ավելացրել է իր բաժինը համաշխարհային տեխնոլոգիական տարածքում (մոտ 15% համաշխարհային գիտատարր արտադրության արտահանման ոլորտում), իսկ նրա բաժինը համախառն արդյունաբերական արտադրանքում ավելացել է 8.1%-ից մինչև 35.4%: Ռուսաստանի ԳԱ ներդրումը համաշխարհային գիտական մշակումների ոլորտում 2009թ. կազմել է ընդամենը 2 % (ԱՄՆ-ինը - 35%): 1991-2000 թթ. ԱՊՀ երկրներում ինովացիոն ակտիվ, նորամուծություններ մշակող և ներդնող ձեռնարկությունների թիվը նվազեց 60-70%-ից մինչև 5-6%: ԱՊՀ երկրների բարձր տեխնոլոգիական համալիրի վիճակը և զարգացումը հիմնականում չի համապատասխանում համաշխարհային զարգացման տենդենցներին: Բարձր տեխնոլոգիաներով արտադրության բաժինը ընդհանուր արտադրության ծավալում կազմում է ընդամենը 3-4,5 % (սահմանային ցուցանիշը - 15%) ու համադրելի չի զարգացած երկրների ցուցանիշին՝ (20-30%): Առանց ԱՊՀ երկրների տնտեսություններում նորարարական զարգացման հիմնախնդիրների լուծման` տնտեսական աճը կլինի անկայուն և անմրցունակ, քանզի առկա տնտեսական հզորությունները միայն ապահովում են արդյունք, որը հիմնականում մրցունակ չէ ոչ ներքին, և ոչ ել արտաքին շուկաներում: 
Նորարարական հատվածում ստեղծվող աշխատատեղերը մուլտիպլիկացիոն ազդեցություն ունեն ու նորարարության ոլորտը ունի ամենախոշոր բազմապատկիչը` մոտ երեք անգամ ավելի, քան ավանդական արտադրությունը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ստեղծված 1 աշխատատեղը ստեղծվում է հինգ նոր աշխատատեղ այլ ոլորտներում, որոնք կիրառում են նրանց ապրանքը իր արտադրության մրցունակության բարձրացման համար (Best Practices in State and Regional Innovation Initiatives: Competing in the 21st Century ):  Աշխարհի առաջատար երկրներից շատերը աննախադեպ ներդրումներ են կատարում նորարարության խթանման ուղղությամբ` հետազոտության և նորարարական փոքր և խոշոր բիզնեսի ոլորտներում: Նրանք նաև իրականացնում են նոր ծրագրեր և պետական-մասնավոր գործընկերներության շրջանակում, որոնք խրախուսելով նոր գաղափարների առևտրայնացումը: ՀԲ-ի Երևանյան գրասենյակի նախկին տնօրեն Լորա Ի. Բեյլին հայտարարեց 19.02.2015թ., որ Հայաստանի մրցակցության բարձրացումը հնարավոր է բացառապես գիտահենք տնտեսության ու գիտելիքի հասարակության ազդեցիկ հիմքերի ստեղծմամբ, տնտեսական գործուն խթանների և պետական արդյունավետ կառույցների կայացմամբ: Ծրագրում Հայաստանի անցումը արդյունաբերության զարգացման նորարարական մոդելի հանդիսանում է ռազմավարական անհրաժեշտ ընտրություն: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով նախատեսվող գործիքակազմը կարելի է ենթադրել, որ Կառավարությունը ամբողջովին չի տիրապետում նորարարական արդյունաբերության կայացման բարդություններին ու ռիսկերին, տարբերությունները նորարարական տեխնոլոգիաների արդյուբերացման ու արդյունաբերության մոդեռնիզացիայի և ավելի ցածր ծախսատար ու ռիսկային տեղեկատվական տեխնոլոգիանների (ՏՏ) ոլորտի հետ և ունի արագ արդյունքի չհիմնավորված սպասումներ: Վերոնշյալ համատեքստում Հայաստանի նորարարական արդյունաբերական զարգացման օրակարգը` պահանջում է նախ և առաջ երկրի կարողությունների հստակ գնահատում, ռեսուրսների նպատակային ուղղորդում ու արդյունքում կողմնորոշված կառավարում: Հայտնի է, որ նորարարական քաղաքականության որակը կախված է միջազգային և երկրների տնտեսական պայմաններից, կառավարման  որակից ու աջակցման հնարավորություններից, նորարարական գործիքների նախագծման, իրականացման և պորտֆելային քարտեզագրումից ու ծրագրերի արդյունավետության փորձագիտական գնահատումից (Grover AG, Medvedev D, Olafsen E 2019. High-Growth Firms. Facts, Fiction, and Policy Options for Emerging Economies. International Bank for Reconstruction and Development/The World Bank. DOI: 10.1596/978-1-4648-1368-9) և պետք է հաշվի նստել հետևյալ մեկնարկային պայմանները.
 
Ա) Նախորդ տարիների բնութագրվում են գլոբալ արտադրողականության և ներդրումների աճի նվազեցումով, որոնց վրա բացասական ազդեցություն թողնում առևտրային սահմանափակումները (World Bank group Flagship report. 2019. Global Economic Prospects. Darkening Skies.  International Bank for Reconstruction and Development/The World Bank. DOI: 10.1596/978-1-4648-1343-6): Այդ ՀԲ-ի զեկույցում նշված է, որ ներկայումս Գլոբալ ֆինանսավորման պայմանները խստացրել են, և որոշ զարգացող երկրներում (այնուհետև ԶԵ) զգալի շուկայական ֆինանսական լարում է գրանցվում, արդյունաբերական արտադրությունը չափավոր է, առևտրային լարվածությունը շարունակում է բարձր մնալ: Այս խնդիրներին բախվելով ԶԵ-ները կորցրել են իրենց առաջընթացի թափը: Նվազագույն ռիսկերը դարձել են ավելի սուր և պայմանավորված են ֆինանսական շուկայի անբարենպաստ փոփոխություններով: 2013 թ-ից սկսած, ցածր եկամուտ ունեցող ԶԵ միջին պետական պարտքը աճել է մոտ 20 %, որը բարձրանում է նրանց խոցելիությունը, իսկ տոկոսների վճարումները կլանում են պետական եկամուտների աճող մասնաբաժինը: Ապագա աճի համար ԶԵ տնտեսությունների համար պահանջվում է քաղաքականության վերակառուցում` պետական հատվածի արդյունավետության բարձրացում և հմտությունների զարգացում, մարդկային կապիտալում ներդրումներ, արտադրողականության բարձրացում և տեխնոլոգիական փոփոխությունների լիարժեք կիրառում: ԶԵ-ները կանգնած է կենսամակարդակի կայուն բարելավումների ապահովման մարտահրավերի դեմ, իսկ ներկա միջավայրում ֆինանսական միջոցները սահմանափակ են: 2019 թ-ին ԶԵ-ի տնտեսական աճը սպասվում է 4.2%, որը զգալիորեն ցածր է նախորդ ակնկալիքներից, բայց կանխատեսվում է նրա հետագա ավելացումը մինչև 4.6%: Կառուցվածքային բարեփոխումների դանդաղումը կամ վերականգնումը շարունակում է մնալ առաջնահերթ պահանջ, հատկապես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքիայի համար: Միաժամանակ որոշ այդ երկրների համար պետք է նշվում են ռիսկային գործոններ` շրջափակում, չհայտարարված պատերազմներ, խոշոր արդյունաբերական հզորությունների բացակայություն, արդյունաբերական և գիտական կառույցների միջև կապերի բացակայություն և այլ: Անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր, ուղղված են երկրի մրցակցության բարձրացմանը, արդյունավետ ընկերությունների, ոլորտների, նորարարության խթանմանը, ինչպես նաև կենցաղային սպառման բարձրացմանը: 
 
Բ) հետխորհրդային ժամակահատվածում ՀՀ ինովացիոն քաղաքականության հիմնական օրենսդրական և իրավական ակտերը ընդունվել էին, բայց արդյունավետ չեն գործարկվել: Նորարարական քաղաքականությունը, որպես տնտեսական զարգացման գերակայություն, առաջին անգամ ընդունվեց 1999թ. ՀՀ նախկին վարչապետ Վ. Սարգսյանի օրոք և այն ընդլայնվեց  ՀՀ նախկին վարչապետներ Ա. Մարգարյանի ու Տ. Սարգսյանի կառավարության գործունեության ծրագրերում, իսկ հետագա ՀՀ կառավարությունների ծրագրերում հիշատակվել էր ավելի շատ սիրողական մակարդակով: 2005–2010թթ. «ՀՀ ինովացիոն համակարգի ձևավորման» ձախողված ՀՀ կառավարության ծրագիրը ներառում է ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման միջոցառումներ, ինովացիոն ոլորտում մասնավոր և պետակասն ներդրումների ներգրավում և ինովացիոն ռիսկերի նվազեցման մեխանիզմների ստեղծում: Ծրագրի հիմնական նպատակներից է նաև ինովացիոն ռեսուրսների առաջարկի և պահանջարկի տեղեկատվական-վերլուծական համակարգի ձևավորումը, մասնավոր կապիտալի ներգրավումը ինովացիոն ծրագրերի ֆինանսավորման և արտադրության տեխնոլոգիական վերազինման գործում: Այդ ծրագրի սկզբնական (նախապատրաստական և կազմակերպչական) փուլն ընդգրկում էր 2005-2008թթ.` համակարգի իրավական և կառուցվածքային հիմքերի ստեղծմանն ուղղված միջոցառումների ներգրավմամբ:  Այդ փուլում, ինչպես նաև ՀՀ Կառավարության 19.10.2006 թ. թիվ 1426-Ն որոշմամբ, որպես ինովացիոն ոլորտի զարգացման առաջին գերակայություն հանդես էր գալիս նորարարական ենթակառույցների ստեղծումն ու զարգացումը: Շուկայական մեխանիզմների գործարկման պայմաններում ինովացիոն համակարգի տարրերի ինքնակազմակերպման ապահովումը մասնավոր ձեռնակությունների միջոցով տվյալ փուլի կարևորագույն սկզբունքն էր, քանզի  անցումային տնտեսություններում պետական քաղաքականությունը պետք է, առաջին հերթին, նպատակաուղղված լինի պետական և մասնավոր ինստիտուտների կայացման պայմանների և, հետևաբար, արդյունավետ ինստիտուցիոնալ մասնավոր համակարգի ստեղծմանը: 
ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական  քաղաքականության և ներդրումների  հարցերի ենթահանձնաժողովը (այնուհետև Ենթահանձնաժողով) 2008-2009 թթ. կատարեց փորձագիտական ուսումնասիրություն ՀՀ պետական ինովացիոն քաղաքականության ձևավորման և իրականացման իրավական և տնտեսական հիմքերի, ինովացիոն գործունեությանը պետական աջակցության ձևերի, կատարված աշխատանքների և արդյունքների, ՀՀ գերատեսչությունների համագործունեության, ներդրումների կատարման արդեն ձևավորած օրենսդրական դաշտի և ՀՀ կառավարությունների որոշումների ուղղությամբ: Ստանալով հարցման տեղեկություններ 10 ՀՀ նախարարություններից, Զարգացման հայկական գործակալությունից, ՀՀ գիտության ազգային ակադեմիայից ու «Հայաստան» հիմնադրամից, կազմեց փորձագիտական եզրակացություն «ՀՀ կայուն տնտեսական զարգացում ու աշխատատեղերի ստեղծում: ՀՀ կառավարության ինովացիոն քաղաքականության արդյունավետությունը և նրա ազդեցությունը տնտեսական զարգացման վրա»: Ենթահանձնաժողով գտավ ոչ արդյունավետ ՀՀ գերատեսչությունների գործունեությունները և ներկայցրեցինք առաջարկներ նախկին ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին: Որպես կառավարման համակարգում կոպիտ սխալ, արձանագրվեց, որ 2000թ. սկզբներից հայտարարելով ՀՀ կառավարության ծրագրում ինովացին քաղաքականությունը և արդյունաբերության մոդերնիզացիան, որպես տնտեսական զարգացման գերակայություն, միաժամանակ կրճատվեց արտադրական ենթակառույցները համակարգող փոխվարչապետի պաշտոնը, ու լիկվիդացվեց արդյունաբերության նախարարությունը, իսկ տեղափոխումը ամբողջ պատասխանատվությունը, համակարգումը և օպերատիվ աշխատանքների իրագործումը միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության վրա, որը 4-5 անգամ վերանվանվել էր և փաստացի չէր ղեկավարվել արդյունաբերության օդ շնչած նախարարով,  հիմնավորված չէր, քանզի, ինչպես վկայում է վերլուծությունը՝ այդ նախարարության աշխատանքների արդյունավետությունը ցածր էր: Այդ իսկ պատճառներով նախկին վարչապետ Ա. Մարգարյանի ղեկավարած կառավարությանը չհաջողվեց տնտեսական բարեփոխումների համար կազմակերպել թիմային համակարգված աշխատանք և հասնել ինովացիոն ոլորտի բարեփոխումների, ինչը հետագայում ուներ շարունակական բնույթ (նախկին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի ծրագրերը մշակած էին սիրողական մակարդակով (Ավագյան Ա 2008. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը արգելակի դերում: Իրավունք, 84 (1584), 12) ու արդյունքում հասցրեցին հարյուրավոր միլիոն դրամի վնաս պետական բյուջեին): Շեշտադրված էր, որ հանրությունը և նրա բարեկեցությունը, տնտեսությունը չեն կարող համարվել փորձադաշտ նախարարների գործնական հմուտությունների ստուգման համար: Հայտարարվեց, որ առանց վճռորոշ և արհեստավարժ քայլերի ՙՙՙՆոր Տնտեսական Քաղաքականության՚ անցկացման և իր ինստիտուցիոնալ և արհեստավարժ կադրերի առկայության իրավիճակը ուղղել դժվար կլինի: Նոր Տնտեսական քաղաքանության օպերատիվ համակարգման համար առաջարկվեց հիմնադրել տնտեսության տեխնոլոգիական զարգացման և տնտեսական մրցունակության բարձրացման հանձնաժողով, ՀՀ կառավարությունում նախատեսել արտադրական ենթակառույցների և ինովացիոն քաղաքականության համակարգող նախարարի պաշտոն, ՀՀ ֆինանսների նախարարության կից հիմնադրել ինովացիոն ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հիմնադրամ և նրան կից ձևավորել փորձագիտական խորհուրդ: ‹‹Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին ՀՀ օրենքի›› համապատասխան ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և հիմնադրամների համար նախատեսել ինովացիոն քաղաքականության զարգացման ուղղությամբ գործողությունների ծրագրեր և արտացոլել դրանք կատարողականի հաշվետվություններում ու իրականացնել կառավարության պարտականությունը` մասնավոր ենթակառուցվածքների զարգացում: 2014 թ-ի ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի վերլուծությունում «ՀՀ ինովացիոն զարգացման հետազոտություն» նույնպես հաստատեցին մեր գնահատականները ու նշեց հետևյալը. 1. նորարարության կառավարման ոլորտում ներուժը մնում է թույլ, կան բազմաթիվ մարմինների տարբեր նորարարության խթանելու ծրագրեր, որոնք չի նպաստում արդյունավետ աշխատանքին ու անհրաժեշտ է հորիզոնական համագործակցություն (մեր կարծիքով նաև ուղղահայաց), 2. շատ քիչ ընկերություններ ի վիճակի են ինքնուրույն կատարել ամբողջ ցիկլը՝ նորարարության՝ գաղափարից դեպի շուկա ու հիմնական պատճառը նորարարության բիզնեսի սահմանափակումն այն է, որ ոլորտում առկա է միջնորդների պակաս, 3. իշխանությունները պետք է ակտիվորեն խթանեն նորարարությունը մասնավոր հատվածում,  ՓՄՁ ոլորտում պետք է իրականացնի լայնամասշտաբ ծրագիր՝ նորարարության աջակցության ու այն պետք է ունենա հաստատուն տարեկան բյուջե, ընթացակարգեր և չափանիշներ, 4. գրեթե չկա նորարարության վաղ փուլերում ֆինանսավորելու հաստատություններ ու անհրաժեշտ է մշակել ֆինանսավորման համակարգ, ներգրավելով նաև գործարարներին, սփյուռքը ու վենչուրային կապիտալը, 5. անուղղակի ցուցանիշները՝ ինչպիսին են առևտրի կառուցվածքի փոփոխությունները, վկայում են, որ վերջին տասնամյակներում չկան նորարարության քաղաքականության  բարելավումներ ու պահանջվում է ներկայիս արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մեջ ներառել և բարձր տեխնոլոգիաների ոլորտը, բացի ՏՏ ոլորտից:
 
Գ) Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի գիտական ոլորտի ծախսերը կրճատվեցին  ՀՆԱ 2.5 %-ից մինչև 0.2%-ի (Ավագյան ԱԲ 2016): Համեմատության համար նույն ցուցանիշը. Իսրայելյում կազմում է 4.5%, Շվեդիյում`3.8%, Ֆինլանդիայում`3.4%, Հարավային Կորեայում`3.2%, Ռուսաստանում`1.1%: Շատ գիտնականներ լքեցին երկիրը, իսկ գիտահետազոտական աշխատանքներում գիտությունով զբաղվածների թիվը կրճատվեց 1991 թ. 25.3 հազ. մինչև 2019 թ. 4500 հազ.: Համաձայն ՀՀ 2014-2025 ՀԶՌԾ-ի ՀՀ պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների մոտ 80%-ը տրամադրվում է հիմնարար և միայն 20%-ը` կիրառական ուղղվածություն ունեցող մշակումներին: Մինչդեռ, օրինակ՝ ԱՄՆ-ում, միջոցների 16%-ն է հատկացվում հիմնարար հետազոտություններին, 26-28%-ը՝ կիրառական հետազոտություննե¬րին, իսկ 56-58%-ը` փորձակոնստրուկտորական աշխատանքներին և տեխնոլոգիա¬կան մշակումներին: Լուծումը նրանում չէ, որ փոխենք հարաբերությունը առաջնահերթ ավելացնելով կիրառական հետազոտություննե¬րի պետությունի կողմից հատկացվող գումարները (Ավագյան ԱԲ 2016): Իրականում մենք ունենք հնարավորություն ուղակի ավելացնել կիրառական հաստատությունների դրանց հատկացնելով կառավարությունների կողմից տրամադրվող միլիոնավոր դոլարներ նարտասահմանյան ընկերություններին տարբեր փորձագիտությունների համար: Այդպիսով, գտնում ենք, որ նոր Ծրագրում նշված պահանջը՝ բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին, արդարացի քայլ է:
 
Վերագրյալի արդյունքում հետխորհրդային ժամանակահատվածում ՀՀ կառավարությունների անգործունեության պատճառով ՀՀ-ը զիջում էր իր նախկինում բարձր դիրքերը: Միայն վերջին 3 տարում Գլոբալ ինովացիոն ինդեկսում 2015 թ-ի 61 տեղից  (ՌԴ՝ 42, Թուրքիա՝ 58, Վրաստան՝ 73, Ադրբեջան՝ 93  տեղեր) տեղափոխվել ենք 68 տեղ (մասամբ զիջել իրենց դիրքերը նաև  ՌԴ`՝ 43 տեղ ու Թուրքիան`՝ 62 տեղ), իսկ Վրաստանում (53 տեղ) ու Ադրբեջանում՝ 76 (տեղ) գրանցվում է լուրջ առաջընթաց (Cornell University, INSEAD, World Intellectual Property Organization 2018. The Global Innovation Index 2018: Energizing the World with Innovation. https://www.globalinnovationindex.org/gii-2018-report): Մենք ունեինք նաև այլ տարբեր հնարավորություններ նորարարական համակարգի կառուցման համար: Օրինակ, եթե նախկին կառավարությունը հաշվի նստեր մեր առաջարկության հետ, տեղադրված նաև ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներում» և ներառել նաև ինովացիոն քաղաքականության ու գործունեության մասնաբաժնի ֆինանսավորումը, բայց այն անտեսվեց: Դիմեցինք ԵՄ դեսպանին աջակցություն ցուցաբերել այդ ոլորտին, բայց նա պարզաբանեց, որ ԵՄ տրամադրում է ՀՀ դրամաշնորհներ ՓՄՁ-ների զարգացման համար: Սակայն համաձայն նախկին ՀՀ ֆինանսների նախարարի պարզաբանման՝ այդ դրամաշնորհային միջոցները մտնում են ընդհանուր բյուջե և օգտագործվում են ըստ անհրաժեշտ ալլ ծախսերի: Ներկայումս Եվրամիությունը (այնուհետև ԵՄ) նախատեսել էր Հայաստանին 2017-2020 թթ. համար €176 մլն աջակցություն տրամադրել՝ մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփոխումների համար (Արմենպրես 2019. Փաշինյանը շատ արդյունավետ է համարում Բրյուսել այցի ընթացքում կայացած քննարկումները): Պետք է հաշվի նստել, որ աղքատությունը ոչ միայն տնտեսական կամ նյութական միջոցների զրկում է, այլ նաև մարդու արժանապատվության ոտնահարում (OHCHR Human rights dimension of poverty. ): Այսօր, աղքատության վերացումը, ամենայն հավանականությամբ, ընկալվում է որպես մարդու իրավունքների պայքարում ամենաբարձր առաջնությունը (Marks SP 2017. Poverty and human rights. Oxford University Press, https://cdn1.sph.harvard.edu/wp-content/uploads/sites/580/2017/06/Poverty-and-Human-Rights-ver-5-June-2017.pdf): Հատկապես, ոտնահարում տնտեսական և սոցիալական իրավունքների, ինչպիսիք են առողջության, բնակարանի, սննդի և անվտանգ ջրի ու կրթության իրավունքննրի (OHCHR Human rights dimension of poverty. https://www.ohchr.org/en/issues/poverty/dimensionofpoverty/pages/index.aspx):: Աղքատությունը հանդիսանում է մարդու իրավունքների խախտում, երբ դա կառավարության քաղաքականության անմիջական հետևանքն է կամ առաջացվում է իշխանությունների գործողությունների ձախողումով (CESR Human RightsHuman Rights and Poverty: Is poverty a violation of human rights? ): Այսպիսով, ՀՀ կառավարությունը հնարավորություն ունի այդ դրամաշնորհի միջոցներից ներդրում կատարելու իր ինովացիոն քաղաքականության իրագործման համար:
 
Դ) Վենչուրային կապիտալը ձևավորվում է ընկերություններում (ինստիտուցիոնալ ներդրողների կողմից) ինստիտուցիոնալ ներդրողների կողմից) և գործարար հրեշտակների միջոցներով: Այդ սուբյեկտները իրենց կապիտալը, ժամանակն ու հմտությունները ներդնում են սկսնակ ընկերություններում և բիզնեսներում, որոնք չեն կարողանում ավանդական վարկեր ստանալ, բայց արագորեն աճելու ներուժ ունեն (Venture Capital - Summary of Main Points.  Top Risk Factors in Venture Capital Investments. ): Վենչուրային կապիտալ ներդրումները ունեն բարձր ձախողման ռիսկ, քանի որ ծրագրերի երկու երրորդը կարող է տափալվեն, այդ կապիտալը սովորաբար ապահովագրված չէ, բայց մյուս ծրագրերի հասույթը  կարող է ապահովել այդ սուբյեկտների կենսունակությունը: Նրանք հաճախ պահանջում են ներկայացուցչություն ընկերության խորհուրդում՝ միտված ապահովելու վերահսկողություն կարևոր որոշումների կայացման վերաբերյալ ու հիմնականում ներդնում են այն ծրագրերում, որոնց ոլորտում ունեն բիզնեսի փորձաքննություն և պլանավորման աջակցության փորձ: Այդ իսկ պատճառով նրանք հիմնականում ոլորտային են և համարյա չկան ունիվերսալ վենչուրային ֆոնդեր: Վենչուրային կապիտալը գալիս է երկիր, որը արդեն ունի հաջող գործող նորարարական ձեռնարկություններ ու նրանց աջակցող ինֆրաստուրաներ, ինչի մասին վկայում են և ՏՏ ոլորտի զարգացումները:
 
Պարզաբանենք նաև հետևյալը. 
ա) զարգացած երկրներում նորարարական ծրագրերի ինքնարժեքը կազմում է €5-15 մլն և միաժամանակ երաշխավորված չի նրանց առևտրացման հաջողությունը, քանզի այդպիսի որոշ ծրագրերի ընտրության և կատարման ընթացքում առկա են նաև սուբյեկտիվ սխալներ:  Այսպիսով, քիչ հավանական է նրանց ներմուծումը Հայաստան: Մի քանի տարի առաջ մեր և Հայաստանից դուրս բնակվող հայ գիտանականների ջանքերը միավորելու փորձ կատարվեց, բայց արդյունավետ լուծում չեղավ:
 
բ) ներկայմս գործող գիտական համակարգի պոտենցիալը էականորեն նվազել է և այն վատ է կառավարվում  (Ավագյան ԱԲ 2016), ինչը թույք չի տա հաջողություններ գրանցել նոր արտադրական ինովացիանների ստեղծման գործընթացում: Հետևաբար, հիմնական հույսը չի կարելի կապել նախկինում չկիրառված նորարարական ժառանգության հետ: Սակայն այստեղ էլ առկա են խոչընդոտներ, ինչպիսիք են` ինովացիոն համակարգի վատ կառավարումը,  անհրաժեշտ մասնավոր ենթակառուցվացքների բացակայությունը, ծրագրերի հիմնավորվածության համապատասխանությունը միջազգային ստանդարների և այլ: Դեռ երբ Ռուբեն Վարդանյանը հիմնադրեց «Կասկադ» ընկերությունը, որի նպատակներից էր նորարարության խթանումը, հայտնել էինք, որ քիչ հավանական է, քանզի չկան օժանդակող մասնավոր ինովացիոն ենթակառուցվածքներ: Ավելի հիմնավորված պատասխան ստացել էինք առևտրային «Ինեկո» բանկի վարկային մասնագետից, որը հայտնեց, որ իրենք կարող են գնահատել ռիսկերը պարզ արտադրությունների, օրինակ՝ երշիկի արտադրությունը, բայց չունեն մասնագետներ նույնը գնահատելու նորարարական ծրագրերի համար: Առանց այդ փորձագիտական եզրակացությունների առևտրային բանկերը, հիմնադրամները, ներրդրումային ֆոնդերը չեն կարող աջակցել ու կատարել ներդրումներ  բարձր ռիսկային արտադրական նորարարական տեխնոլոգիաների մեջ:   Այդ խոչընդոտների առկայությունը հաստատվում է նաև այն փաստով, որ ոչ Ռուբեն Վարդանյանը ոչ էլ այլ ոչ հայաստանաբնակ հայրենակիցներ, այդ թվում հայտնի վենչուրային ընկերությունների սեփականատերեր, չեն կատարել ներդրումներ Հայաստանում, չնայած որ լավ գիտակցում են նորարարությունների նշանակությունը և ունեն հմուտություններ արտադրության կապիտալիզացիայում:
 
գ) «Աջակցություն ՓՄՁ-ների զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Այդ միջոցներով համատեղ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ իրականացնում է նորարարությանն ուղղված դրամաշնորհների մրցույթ, որում դրամաշնորհների €30.000 մինչև €50.000 չափով՝ նախատեսված են առավելագույնը 12 ամսվա ժամանահատվածի  համար (EIF 2018. ): Եթե ՏՏ ոլորտի սկսնակ ՓՄՁ-ների համար համար դա ընդունելի չափ է, բայց բարձր արտադրական նորարարական տեխնոլոգիաների համար այն անլուրջ գումար է: 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն