Ապահով համացանցը Թվանշանային շաբաթի կիզակետում


Ապահով համացանցը Թվանշանային շաբաթի կիզակետում

  • 08-04-2019 12:30:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Ապրիլի 8-ին ժամը 12,30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ «Ապահով համացանցը Թվանշանային շաբաթի կիզակետում» թեմայի շուրջ։
 
 
Բանախոսներն են ` 
 
Հայկազ Բաղյան - STEM ծրագրերի կենտրոնի ղեկավար, 
Նարինե Խաչատրյան Ապահով Համացանց ծրագրի համակարգող,
Մարինե Խաչատրյան, 107 հիմնական դպրոցի դասավանդող
 
Թեմսայի վերաբերյալ.
 
ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑԸ ԹՎԱՅԻՆ ՇԱԲԱԹԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
 
Հայաստանը առաջին անգամ միացավ ALL DIGITAL Week համաեվրոպական  Թվային շաբաթին:  Մարտի 25-ին մեկնարկած  համաեվրոպական Թվային շաբաթը Հայաստանում անցնում է «Ինտերնետ օգտատերերից՝ թվային քաղաքացիներ» խորագրի ներքո:
 
 
Հայաստանյան գրանցված առաջին միջոցառումը  1000-րդ համեվրոպական իրադարձությունն էր:  Եվրոպական 29 երկրներում  անցկացվող նախաձեռնության շրջանակներում   ավելի քան 70,000 մարդ մասնակցել  է  1400 միջոցառման:  Հայաստանում ծրագիրը  համակարգում է STEM Միությունը «Ապահով համացանց Հայաստան» ծրագրի հետ համագործակցությամբ: 
 
 
Երևանի և մարզերի դպրոցներում կազմակերպված միջոցառումների  նպատակն է՝ նպաստել Համացանցի արդյունավետ և ապահով օգտագործմանը,  զարգացնել սովորողների  մեդիա - կարողությունները: 
 
 
Միջոցառումները անցկացվել են Երևան,  Ալավերդի, Աշտարակ, Չարենցավան, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում:  Միջոցառումները կազմակերպել են ինֆորմատիկայի և բնագիտա-մաթեմատիկական առարկաներ դասավանդող ուսուցիչները:
 
Քննարկումները և դասընթացների  թեմաներն են՝  
 
Ապահով և անվտանգ Համացանցը խաղերի միջոցով,
 
 Ծրագրավորում և Խելացի համացանց, 
 
Սոցիալական մեդիագրագիտություն,
 
Շարժական սարքեր և երեխաների անվտանգություն,
 
Դրական բովանդակության ստեղծում և դրական թվային հետք,
 
Համացանցի դերը  դեռահասների կյանքում, 
 
Արդյո՞ք մենք մուտք ենք գործում թվային քարե դար: 
 
Ասուլիսի մասնակիցները նշեցին, որ ՏՀՏ-ները կրթական հզոր միջոց են, որոնք սակայն ճիշտ և նպատակային օգտագրծման կարիք ունեն: Ինչպես նշեց Ապահով համացանց ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը, ամփոփելով միջազգային փորձը այս ոլորտում կարելի է եզրակացնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն ակտիվորեն օգտագործող երեխաները, ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցում առաջացող տարաբնույթ և բազմաթիվ ռիսկերը ու դիմակայել դրանց հնարավոր բացասական ազդեցությանը: 
 
 
Ռիսկերի թվում մասնակիցները   նշեցին անչափահասների համար վնասակար կամ անցանկալի բովանդակությունը, նյութերը և այդ նյութերի շուրջ հաղորդակցությունը; բռնության, ատելության խրախուսումը կամ քարոզումը, անձնական տվյալների և անձնական կյանքի գաղտնիության չարաշահումը, կիբերհետապնդումները և այլն:
 
 
Մասնավորապես, Համացանցն ունակ է երեխաների համար մատչելի դարձնել տարիքին անհամապատասխան նյութեր, գովազդներ, ապրանքներ և ծառայություններ:  Երեխաները կարող են ենթարկվել խարդախության, ինքնության հափշտակության, խաբեության և նմանատիպ այլ վտանգների:
 
 
Համացանցի միջոցով երեխաները կարող են ենթարկվել հետապնդումների, կամ ոտնձգությունների այլ մարդկանց կողմից: Համացանցում երեխաներին հասու են համայնքներ, որտեղ առհասարակ հետապնդումները, բռնությունը, ատելության խոսքը խրախուսվում են: 
 
 
Համացանցն ունակ է միջնորդելու և խրախուսելու երեխաներին  հանրային տիրույթում տեղադրել իրենց մասին տեղեկություններ կամ նկարներ, տեսանյութեր կամ տեքստեր, որոնք կարող են խաթարել նրանց անձնական անվտանգությունը կամ ապագա մասնագիտական հնարավորությունները: 
 
 
Համացանցն ունակ է հասու դարձնել խաղեր կամ ստեղծելու այլընտրանքային միջավայրեր, որոնք խրախուսում են կախվածություն դրսևորող վարքագիծ, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջության և/կամ սոցիալական հմտությունների վրա: 
 
 
Ինչպես նշեց STEM կրթական կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը,  իրազեկվածության բարձրացմանն և կարողությունների զարգացմանն ուղված միջոցառումները, ինչպես նաև հայալեզու ստեղծագործական և կրթական բովանդակության ձևավորումը Համացանցում կարող է մեծապես նվազեցնել ռիսկերի ազդեցությունը և խթանել երեխաների և մեծահասակների դրական գործունեությունը Համացանցում:  
 
 
Համացանցի ապահով և պատասխանատու օգտագործման վերաբերյալ սեմինարների անցկացման համար անհրաժեշտ  տեսանյութերը, խաղերը, ձեռնարկները  և բազմաթիվ այլ մեդիա պաշարները տեղադրված են http://safe.am կայքում՝
 

Եվրոպայի խորհրդի Համացանցային գրագիտության ձեռնարկը 

INSAFE կազմակերպության էլեկտրոնային ապահովության հավաքածուն 

INSAFE Ընտանեկան ապահովության ձեռնարկը

INSAFE Ծնողական ուղեցույցը 

Մեր երազած համացանցը. Ձեռնարկ մանկավարժների և ուսուցիչների համար

Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների

Կանգնեք, Մտածեք, Միացեք. Ապահով համացանցի իրազեկման գլոբալ քարոզարշավի նյութերի հավաքածուն 

Եվրոպայի խորհրդի Ինտերնետ օգտատերերի մարդու իրավունքների ձեռնարկը 

3- 6- 9-12: Հպատակեցնել էկրաններն ու մեծանալ կամ ինչպես ճիշտ մեծանալ էկրաններով լի աշխարհում՝ 
 

12+    https://youtu.be/xm4WN0BaBQg

9 -12   https://youtu.be/gfkWjbqKyqU

6 - 9   https://youtu.be/X43CvpquYog

3 - 6    https://youtu.be/FcdOZpv4y6s

0 - 3   https://youtu.be/g1gMFBKhoDI

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ