Վերապատրաստման դասընթացներ՝ համայնքային մանկապարտեզների բուժքույրերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ )


Վերապատրաստման դասընթացներ՝ համայնքային մանկապարտեզների բուժքույրերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ )

  • 10-04-2019 09:35:46   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
Երևանի քաղաքապետարանը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ  կազմակերպել է մանկապարտեզների բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ: Հերթական դասընթացին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: 
 
«Մենք գիտենք, որ գործ ունենք ամենազգայուն խմբի՝ երեխաների հետ և ձեր մասնագիտական որակների թարմացումն ու կատարելագործումը պետք է լինի ամենօրյա: Ես խնդրում եմ այս դասընթացների ժամանակ առավելագույնը վերցնել, ինչ տալիս են ձեզ, որպեսզի այն անվտանգությունը, որը մենք ուզում ենք տեսնել մեր մանկապարտեզներում, կարողանանք ունենալ»,- նշել է փոխքաղաքապետը: 
«Առաջին բուժօգնության հիմունքներ» դասընթացի ավարտին համայնքային բոլոր 160 մանկապարտեզների բուժքույրերը կստանան տեսական և գործնական գիտելիքներ՝ նախադպրոցական տարբեր տարիքի երեխաներին առաջին օգնություն ցուցաբերելու առանձնահատկությունների վերաբերյալ: 
 
Շնորհակալություն հայտնելով գործընկեր կառույցներին ՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշում է. քաղաքապետարանը կարևորում է նմանատիպ ցանկացած նախաձեռնություն և պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել դրանց կյանքի կոչմանը: 
 
«Ծնողը, որ երեխային բերում է մանկապարտեզ, իր երեխայի անվտանգության առաջին երաշխավորը դուք եք, որովհետև նրանք վստահում են ձեզ: Սա մեր նախադպրոցական կրթության համար շատ կարևոր օղակ և շատ կարևոր տարր է, և ես կցանկանայի, որ վերապատրաստման այս դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները երբեք կիրառելու առիթ չունենայինք, բայց եթե անհրաժեշտություն լինի, կիրառեք և  պատվով դուրս գաք մարտահրավերից»,- ասում է Տիգրան Վիրաբյանը: 
 
Ապրիլի 2-ից մեկնարկած դասընթացները կշարունակվեն մինչև մայիսի 10-ը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն