Ամերիաբանկի գործունեությունը` թվերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեր անցած ճանապարհը. Մաս I.



10-04-2019 17:53:48   | Հայաստան  |  Ֆինանսներ
 


 
Ամերիաբանկն ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում` ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
 
Կարևորելով իր հաճախորդների հետ միասին անցած  ուղին և համատեղ ձեռքբերումները` Ամերաբանկն արժևորում է իր յուրաքանչյուր գործընկերոջ և իր նվիրված թիմի
ներդրումը բանկի շարունական աճի և զարգացման գործընթացում: Այս ամենի շնորհիվ է հնարավոր եղել դառնալ առաջատար ֆինանսական կառույց Հայաստանում գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով և ունենալ նշանակալի ազդեցություն երկրի տնտեսության զարգացման վրա, ներկայանալ յուրօրինակ կորպորատիվ մշակույթով, լինել պատասխանատու կառույց հասարակության հանդեպ:
 
Բանկին հաջողվել է անկախ Հայաստանի պատմության մեջ լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվները և վարկային պորտֆելը գերազանցել են 1մլդ ԱՄՆ դոլարը:
 
Ամերիաբանկը շարունակելու է զարգացման իր անշեղ ուղին և համաձայն իր ռազմավարության`ձգտելու է առավել հավակնոտ նպատակների իրագործմանը:
 
Ինչպիսին է եղել Բանկի անցած ճանապարհը, ինչ ազդեցություն է ունեցել Բանկի գործունեությունը երկրի տնտեսության վրա. այս և մի շարք հարցերի պատասխանը կներկայացնեն գործունեության փաստացի արդյունքները:
 
 
Նոյյան տապան   -   Ֆինանսներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 4318 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար