Անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհին պատրաստ ենք գնալ մինչև վերջ. Վարչապետը՝ ԵԽԽՎ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհին պատրաստ ենք գնալ մինչև վերջ. Վարչապետը՝ ԵԽԽՎ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-04-2019 17:18:49   | Հայաստան  |  Քաղաքական



 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծավալուն ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում, որից հետո պատասխանեց ԵԽԽՎ պատգամավորների հարցերին: 
 
Դատական համակարգի անկախությանն առնչվող հարցերից մեկին ի պատախան՝ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհին գործող իշխանությունները պատրաստ են գնալ մինչև վերջ: 
 
Ըստ Ն. Փաշինյանի՝ Հայաստանի ներկայիս կառավարությունը շատ լավ հասկանում է, որ առանց իսկապես անկախ դատական համակարգի՝ հնարավոր չէ վերջնականապես երաշխավորել երկրում ժողովրդավարության ինստիտուցիոնալ և շարունակական ուժեղացումը: 
 
«Ունենք արդյոք այսօր  այդպիսի դատական համակարգ. Ցավոք սրտի, ես չեմ կարող Ձեզ 100 տոկոսով երաշխիք տալ, բայց ես Ձեզ կարող եմ 100 տոկոսով երաշխավորել, որ մեր կառավարությունը վերացրել է, դադարեցրել է ենթադրաբար գոյություն ունեցող այն պրակտիկան, երբ որ դատական համակարգն ուղղորդվում էր կառավարության կողմից: Մենք ամբողջապես հրաժարվել ենք այս գործելակերպից»,- ընդգծեց վարչապետը: 
 
Վերջինիս խոսքերով՝  ինքն անձամբ առայժմ չունի համոզվածություն, որ Հայաստանի ներկայիս դատական համակարգում կոռուպցիա չկա: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական