Վահագ Ռաշը ներկայացրել է «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի տեսահոլովակը


Վահագ Ռաշը ներկայացրել է «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի տեսահոլովակը

  • 11-04-2019 17:43:11   | Հայաստան  |  Մշակույթ

 
Ճանաչված երգիչ Վահագ Ռաշը ներկայացրել է իր «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի նոր տեսահոլովակը: Այն արդեն իսկ հասանելի է Youtube սոցիալական ցանցում: Տեսահոլովակի ռեժիսորն ու անիմատորը Տիգրան Առաքելյանն է (Onoff studio), օպերատորը Սուրեն Թադևոսյանը, պրոդյուսերը՝  Խաչիկ Եղոյանը(Yeghoyan Production): 
 
Ապրիլի 11-ին լրանում է ուղիղ 10 տարին, երբ Վահագ Ռաշը հանրությանը ներկայացրեց իր առաջին երգը: Հենց այդ առիթով էլ երգիչը որոշեց իր լսարանին ներկայացնել  «Կարմիր ծաղիկ մը գարունի» սիրված երգի հոլովակը: Ի դեպ, ստեղծագործության երաժշտությունը հեղինակել է Վահագ Ռաշի հայրը՝ Աշոտ Ռուշանյանը, իսկ բառերը Միսաք Մեծարենցինն են: 
 
«Երգը վաղուց կար համացանցում և շատերի օրվա մի մասնիկն էր դարձնել: Հուսով եմ՝ տեսահոլովակը նունպես դուր կգա իմ լսարանին: Միսաք Մեծարենցի բառերով գրված այս երգի երաժշտությունը հայրս գրել է 70-ականների վերջին, երգը բավական երկար ժամանակ չէի համարձակվում ներկայացնել, քանի որ արդեն ունեինք նույն խոսքերով Ռոբերտ Ամիրխանյանի կողմից գրված հիանալի և ստացված տարբերակ: Երգերը տրամադրությամբ ու երաժշտությունով լրիվ տարբեր են, 2015 թվականին  վերջապես համարձակվեցի ներկայացնել և ինչպես սպասում էի երգը ընդունվեց և սիրվեց նաև այս տարբերակով»,-նշում է Վահագ Ռաշը: 
 
Երգիչը հավելում է, որ երկար է մտածել, թե ինչ տեսահոլովակ կարող է ունենալ այս գործը: «Ինչպես իմ երգերի մեծ մասը, հասկացա, որ երգը սովորական տեսահոլովակի տեսքով ներկայացնելը սխալ կլինի: Դիմեցի ընկերոջս՝ Խաչիկ Եղոյանին, և նա առաջարկեց զբաղվել տեսահոլովակի պրոդյուսինգով:
 
Հանդիպեցինք ONoff ստուդիայի հիմնադիր Տիգրան Առաքելյանի և օպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ և բոլորով միասին որոշեցինք, որ տեսահոլովակը կարող է լինել գրաֆիկական: Քանի որ արդեն դրա փորձը ունեի՝ մեծ սիրով համաձայնեցի: Բավական երկար և մանրամասնորեն աշխատելուց հետո ստացանք այս տարբերակը»,-նշում է Վահագ Ռաշը: 
 
Հավելենք, որ «Կարմիր ծաղիկ մը գարունի»-ի աուդիո տարբերակը 323 000-ից ավելի դիտում ունի երգչի Youtube-ի պաշտոնական էջում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ