Եթե բանակցությունների սեղանի շուրջ մեկը մյուսին փորձեց խաբել, ուրիշ տեղ կհասնենք. Վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Եթե բանակցությունների սեղանի շուրջ մեկը մյուսին փորձեց խաբել, ուրիշ տեղ կհասնենք. Վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-04-2019 17:37:34   | Հայաստան  |  Քաղաքական



 
Եթե բանակցությունների սեղանի շուրջ մեկը մյուսին փորձեց խաբել, ուրիշ տեղ կհասնենք: 
 
Այս մասին այսօր Ագրարային համալսարան կատարած ճանաչողական այցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանն անվերջ խաղաղություն է քարոզում, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը, վարչապետն ընդգծեց. 
 
«Գիտեք բառերը շատ կարևոր են: Մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն. Մենք խաղաղություն որոշակի շատ վերջավոր շրջանակում: Կողմերը պետք է լինեն նույն հաճախականության մեջ, եթե պետք է լինում, մենք մեր հաճախականությունը փոխում ենք, որպեսզի գործընկերներին բերենք նույն հաճախականության մեջ, որովհետև մեր խոսակցության ընդհանուր ոգին այն է, որ պետք է աշխատենք այս խնդրի խաղաղ կարգավորման վրա»: 
 
Ն. Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանի իշխանությունները խաղաղություն չեն քարոզում, այլ առաջարկություններ են անում հարցի կարգավորման համար: 
 
Նրա համոզմամբ՝ ցանկացած բանական մարդ կոնֆլիկտների լուծման հարցում նախընտրում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհը: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական