Անցած տարի այս օրերին լավագույնս դրսևորվեց հայ ոստիկանի ապաքաղաքական դիրքորոշումը. Դավիթ Տոնոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16-04-2019 18:41:27 | Հայաստան | Հասարակություն
Անցած տարի այս օրերին լավագույնս դրսևորվեց հայ ոստիկանի ապաքաղաքական դիրքորոշումը:
Ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության 101-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում նման գնահատական տվեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ըստ նրա՝ ցանկացած տոն առիթ է անցածը վերագնահատելու և լծակ անսխալական լինելու հետագա գործողություններում:
«ՀՀ ոստիկանության անցած ուղին զուգահեռվում է հայ ժողովրդի պատմության տվյալ ժամանակաշրջանի նշանակալի, նաև վճռորոշ իրադարձություններով, և այս 101 տարիները սերտորեն կապված են մեր երկրի անցած ուղուն, մեր նորագույն պատմության հետ»,- ընդգծեց Դ. Տոնոյանը: