Ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը. Տարածքը կկանաչապատվի


Ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը. Տարածքը կկանաչապատվի

  • 17-04-2019 13:41:34   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: 
 
Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Տարածքը կկանաչապատվի: 
 
Օղակաձեւ այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ եւս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի:
 
Ավելի մանրամասն՝ քիչ անց»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն