Հեղափոխությունից հետո այնպիսի դեպքեր են արձանագրվել, երբ անգամ փոքր կոլեկտիվներում տեղի ունեցող անհանդուրժելի երևույթների մասին բարձրաձայնվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հեղափոխությունից հետո այնպիսի դեպքեր են արձանագրվել, երբ անգամ փոքր կոլեկտիվներում տեղի ունեցող անհանդուրժելի երևույթների մասին բարձրաձայնվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 17-04-2019 14:22:44   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ժամանակի ընթացքում հակակոռուպցիոն պայաքարն ավելի է ուժեղացել: 
 
Նման կարծիք ապրիլի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: 
 
Ըստ նրա՝ մարդկանց իրավագիտակցությունն ու նախաձեռնողականությունն այն աստիճան է բարձրացել, որ այսօր այնպիսի դեպքեր են արձանագրվում, որոնք նախկինում ուղղակի հնարավոր չէր պատկերացնել: 
 
Ա. Դավթյանի խոսքերով՝ հեղափոխությունից հետո այնպիսի դեպքեր են արձանագրվել, երբ անգամ փոքր կոլեկտիվներում տեղի ունեցող անհանդուրժելի երևույթների մասին բարձրաձայնվել է: 
 
«Ես որպես գլխավոր դատախազ՝ սա շատ եմ կարևորում և շեշտադրում եմ, նաև շահագրգիռ եմ, որ մենք պատմական այս հնարավորությունը որևէ կերպ բաց չթողնենք»,- ընդգծեց դատախազը: 
 
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչու Միհրան Պողոսյանին մեղադրանք առաջադրվեց հեղափոխությունից հետո, իսկ նախկինում հարուցված քրեական գործը կարճվել էր,  Ա. Դավթյանը նշեց. 
 
«Բազում առիթներ եմ ունեցել ասելու, որ քրեական գործով այս կամ այն որոշում կայացնելու հիմքերը գործում առկա փաստական տվյալներն են: Նույն Միհրան Պողոսյանի վերաբերյալ, երբ քրեական գործի վարույթը կարճվել է, վերջերս հրապարակվեց նրա նոր մեղադրանքի շրջանակը: Եթե նկատեցիք, մենք այնտեղ ունեինք նաև դրվագներ հանցագործության, որոնք նախկին հարուցված քրեական գործի շրջանակներում չէին եղել: Այսինքն՝ ինչ տեղի ունեցավ. Ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ, դրանցով հարուցվեց քրեական գործ և այդ քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերվեցին նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք առիթ հանդիսացան, որպեսզի ես դրանց հիման վրա վերացնեմ նախկինում կայացված որոշումը»: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն