Սուպեր Դավիթը և Անահիտը՝ ԱԻՆ տաղավարում


Սուպեր Դավիթը և Անահիտը՝ ԱԻՆ տաղավարում

  • 17-04-2019 16:52:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ապրիլի 17-ից 19-ը` Երևանի «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մասնակցեց «Կրթություն և կարիերա 2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:
 
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը ողջունելով ներկաներին ասաց, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս տարբեր ուսումնական հաստատություններին ձևավորելու կրթության կառավարման նոր մեխանիզմներ:
 
ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տաղավարում ներկայացված էին «Սուպեր Դավիթ և Անահիտ» անվանական տիկնիկները, բուհական գրքույկներ, գիտական և գիտամեթոդական աշխատություններ, ՃԿՊԱ ձեռքբերումները՝ մեդալներ, շքանշաններ, պատվոգրեր, պաստառներ:
 
ՃԿՊԱ կառավարման բաժնի մագիստրոս Արայիկ Հակոբջանյանը զրույցում նշեց, որ «Սուպեր Դավիթ և Անահիտ» խոսող տիկնիկները նախապես ծրագրավորված հարց ու պատասխանի միջոցով արտաբերում են 6 տեքստ և երեխաներին սովորեցնում պաշտպանվել բնական աղետներից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն