Ucom-ը գործարկել է iPhone-ների թարմացման հնարավորությունը


Ucom-ը գործարկել է iPhone-ների թարմացման հնարավորությունը

  • 17-04-2019 17:53:33   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Այսուհետ Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom ընկերութունը հնարավորություն է տալիս իր այն բաժանորդներին, ովքեր վերջին 6-18 ամսվա ընթացքում Ucom-ից ձեռք են բերել iPhone սմարթֆոններ, նորացնել դրանք: 
 
Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է հանդիսանալ Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների կամ Ամսական բաժանորդագրությունների առնվազն 1 տարվա բաժանորդ: Բաժանորդները կկարողանան հանձնել հին iPhone-ը և ձեռք բերել նորը բացառապես Ucom ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող վաճառքի և սպասարկման  կենտրոնում։ Թարմացման  ենթակա iPhone-ի արժեքը կորոշվի գործարքի ժամանակ։ 
 
 «Ուրախ եմ, որ կարող ենք Ucom ընկերության բաժանորդներին առաջարկել նոր ծառայություններ ու նոր հնարավորություններ, որոնք մինչ այդ հասանելի չէին հայաստանյան սպառողներին։ iPhone-ը թարմացնելու հնարավորությունը համաշխարհային լայն տարածում ունի և անպայման պետք է իրականացվեր նաև մեր ընկերության կողմից», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 

Հավելենք, որ առաջարկը հասանելի է միայն ֆիզիակական անձանց, իսկ այլ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այս հղումով։

Նոյյան տապան  -   Կազմակերպություններ