Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ


Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ

  • 17-04-2019 18:00:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
 
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:
 
Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի և կիսելով թե՛ ուրախություն, թե՛ վիշտ՝ մենք ձեռք ենք բերել համագործակցության, ստեղծագործ աշխատանքի և ընդհանուր արհավիրք¬ների դեմ համատեղ պայքարի փորձառություն:
 
Մալաքե Թաուսը խորհրդանշում է նոր հույս և երազանք, գարնանային վերա¬ծնունդ, ուստի մաղթում եմ, որ նոր տարին լիակատար խաղաղու¬թյուն, ներդաշ¬նա¬կություն և նորանոր ձեռքբերումներ բերի՝ ի շահ և ի բարօրություն մեր Հայաստանի ու մեր սիրելի եզդի հայրենակիցների:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն