Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

  • 17-04-2019 18:09:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
 
Համոզված եմ, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրնե-րի և ժողովուրդների: 
 
Լիահույս եմ, որ Սիրիան, հաղթահարելով ճգնաժամի դժվարությունները, շուտով կթևակոխի վերականգնման և ծաղկման շրջան:           
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայունություն»: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն