2019թ. առաջին եռամսյակում նախարարություն մուտքագրվել է 6500-ից ավելի դիմում-գրություն


2019թ. առաջին եռամսյակում նախարարություն մուտքագրվել է 6500-ից ավելի դիմում-գրություն

  • 18-04-2019 13:45:25   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն 2019 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում մուտքագրվել է 6559 դիմում և գրություն, որոնցից 262-ը եղել են քաղաքացիների դիմումներ: 
 
Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 90 հարցում: Եվս 15 հարցում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից: 
 
Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
 
Նույն ժամանակահատվածում «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 1 լիցենզիա, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 5 լիցենզիա և 13 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 118 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 3 լիցենզիա և 3 ներդիր:
 
Նույն ժամանակահատվածում 87 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն