Ապրիլի 19-ին ժամը՝ 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչների ասուլիսը։
Թեման՝ «Զարթոնք գյուղում գյուղապետի հրաժարականից հետո կրքերը չեն
հանդարտվում և իրավիճակը ավելի է սրվել։ Ինչո՞ւ։ Ի՞նչ են պատրաստվում անել գյուղացիները և ինչ հետևանքների մասին են ահազանգում»։
Բանախոսներն են՝
Գարիկ Կարապետյան - Զարթոնք գյուղի բնակիչ
Սուրեն Պողոսյան - Զարթոնք գյուղի բնակիչ
Ջիվան Աբրահամյան - ակտիվիստ
Հայկազ Մակարյան - փաստաբանի կողմից լիազորված իրավաբան
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։