ՀՁՖ-ն ձնամարտի ակումբներ բացելու համար կամավորներ է փնտրում


ՀՁՖ-ն ձնամարտի ակումբներ բացելու համար կամավորներ է փնտրում

  • 18-04-2019 16:08:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան Եվրոպայում հաջողություն գրանցելուց հետո շարունակում է իր ակտիվ աշխատանքները։ Մենք նպատակ ունենք ընդլայնվել և նպաստել ձնամարտի՝ որպես կայուն սպորտաձևի զարգացմանը Հայաստանում։ Ապրիլի 5-ից 7-ը Ֆինլանդիայի Կեմիյարվի քաղաքում մասնակցելով Ձնամարտի՝ Եվրոպայի 24-րդ առաջնությանը, ֆեդերացիան մշակել է իր հաջորդ քայլը։
 
Ֆինլանդիայում մենք ստորագրել ենք համագործակցության հուշագրեր Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի ձնամարտի ֆեդերացիաների հետ։ Այս պահին նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել առ այն, որ Ձնամարտի՝ Եվրոպայի 27-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում։
 
 Ձնամարտը Հայաստանում կայուն հիմքերի վրա դնելու նպատակով մենք նախատեսում ենք հանրապետության կրթական հաստատություններում բացել ձնամարտի ակումբներ, որը հնարավորություն կտա ուսանողներին, աշակերտներին սովորել ճապոնական մարզաձևի ռազմավարությունը և մասնակցել ֆեդերացիայի՝ տեղական ու միջազգային առաջնություններին։ Ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու նպատակով Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան ստեղծում է թիմ, որը կիրականացնի կազմակերպչական աշխատանքներ, կնպաստի ֆեդերացիայի առաջխաղացմանը։ Մենք հայտարարութ ենք կամավորների հավաքագրում։
 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել info@yukigassen.am էեկտրոնային հասցեին։
 
Հայաստանի ձնամարտի ֆեդերացիա  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն