Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկել է հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը
18-04-2019 16:10:10 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետ կանչել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
Էդմոն Մարուքյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Վարչապետին առաջարկել եմ հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։
Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։
Այդ հիմքով՝ իմ կողմից առաջարկվել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,- գրել է Մարուքյանը։