Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկել է հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը


Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկել է հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

  • 18-04-2019 16:10:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ  Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետ կանչել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի  թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
 
 
Էդմոն Մարուքյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
 
«Վարչապետին առաջարկել եմ հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։
 
 
Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։
 
Այդ հիմքով՝ իմ կողմից առաջարկվել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,- գրել է Մարուքյանը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play