Բացահայտվել է Երևանում կատարված բնակարանային գողությունը. ՀՔԿ


Բացահայտվել է Երևանում կատարված բնակարանային գողությունը. ՀՔԿ

  • 18-04-2019 16:19:02   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում կատարված բնակարանային գողությունը.  մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: 
 
Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 10-ին՝ ժամը 10.00-ից մինչև 10.30-ն ընկած ժամանակահատվածում,  քաղաքացին, հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, օգտվելով բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բնակարան և հափշտակել գումար, 8000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով:
 
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ: 
 
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Նախաքննությունը շարունակվում է: 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք