Տավուշում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել

18-04-2019 16:25:03   | Տավուշի մարզ  |  Հասարակություն
Առողջապահության նախարարությունը երեկ տեղեկություն է ստացել, որ ապրիլի 16-ին աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) Բերդի բժշկական կենտրոն է դիմել Տավուշի մարզի Նավուր համայնքի 2 բնակիչ: Ապրիլի 17-ին բժշկական օգնության են դիմել ևս մի քանիսը:
 


 
Այդ կապակցությամբ Նավուր է մեկնել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների խումբը: Արձանագրված դեպքերի պատճառահետևանքային կապը և վարակի աղբյուրը պարզելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ: Իրականացվել են բակային համայցեր, որոնց արդյունքում հայտնաբերվել են  աղեստամոքսային գանգատ ունեցող բնակիչներ։ Հետազոտությունների ընթացքում կատարվել են նմուշառումներ հիվանդների կոնտակտավորներից և շրջակա
միջավայրից (խմելու ջուր):
 
 
Հիվանդների մոտ ախտորոշվել է աղիքային վարակ: Նմուշների լաբորատոր հետազոտությունները ընթացքում են:
 
Այսօրհիվանդների դիմելիությունը շարունակվել է, և ներկայումս Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է Նավուր համայնքի 25բնակիչ, որից 20-ը մինչև 18 տարեկան են:Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության:
 
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդների մեծամասնությունն օգտվում է միևնույն ջրատարի 2 կապտաժներից, որից մեկը գտնվում է խիստ անբավարար սանիտարատեխնիկական վիճակում՝ չկա սանիտարապաշտպանիչ գոտի, խախտված է կառույցի հերմետիկությունը, կապտաժի շրջակայքում անձրևներից առաջացած ջրափոսերն աղտոտված են կենդանիների արտաթորանքներով: Ստացված տվյալների հիման վրամասնագետները եզրակացրելեն, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը կապտաժի և ջրատարի աղտոտումն է:
 
Ներկայումս ջրատարից ջրամատակարարումը դադարեցված է, աշխատանքներ են տարվում կապտաժի և ջրատարի ախտահանման ուղղությամբ:
 
Աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 505 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար