Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Նաիրա Զոհրաբյանի հետ


Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Նաիրա Զոհրաբյանի հետ

  • 18-04-2019 16:28:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, տիկին Զոհրաբյանը նախագահին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման հետ կապված որոշ խնդիրներ, որոնց բախվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող մեր հայրենակիցները:
 
Զրուցակիցներն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցերի: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play