Դատապարտյալին բերված շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերել են մուգ շագանակագույն կոշտ զանգված


Դատապարտյալին բերված շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերել են մուգ շագանակագույն կոշտ զանգված

  • 18-04-2019 16:31:18   | Հայաստան  |  Իրավունք

Ապրիլի 17-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն.-ի անվամբ քաղաքացի Կ. Ջ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում 0,5 կգ շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերվել և առգրավվել է 11 հատ կոնֆետ, որոնցից 5-ի մեջ եղելէ մուգ շագանակագույն, կոշտ զանգված՝ ընդհանուրը 78,14 գրամ քաշով, իսկ մյուս 6-ում՝սպիտակ, կոշտ զանգված՝ընդհանուրը 86,38գրամ քաշով: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
 
հանրային կապերի բաժնից:
 
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play