Դավիթ Սանասարյանի լիազորությունները չեն կասեցվի. Վարչապետի խոսնակ.‹‹Փաստինֆո››
18-04-2019 16:33:42 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում քննության ընթացքում ժամանակավորապես կասեցնել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Այս մասին ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Ավելի վաղ, «Փաստինֆո»-ն հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այս տեղեկությունը չի հերքել ոչ ԱԱԾ-ն, ոչ գլխավոր դատախազությունը եւ ոչ էլ ինքը՝ Դավիթ Սանասարյանը։