ՊՎԾ-ն հայինաբերել է հեկտարներով թաքնված հողեր ու 2 մլրդ դրամի խախտումներ են հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՊՎԾ-ն հայինաբերել է հեկտարներով թաքնված հողեր ու 2 մլրդ դրամի խախտումներ են հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 18-04-2019 18:17:29   | Հայաստան  |  Հասարակություն



 
Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) Արմավիրի և Էջմիածնի երկու ջրօգտագործող ընկերություններում կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է ավելի քան 2 մլրդ դրամի խախտումներ: 
 
Ինչպես ապրիլի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, նշյալ շրջանների գյուղերում նաև մեծ քանակի թաքնված հողեր են հայտնաբերել: 
 
«Ջրի կորուստները նորմայից ավելի են, թաքնված հողեր են եղել, չհիմնավորված դեբիտորական պարտքեր են եղել, այսինքն՝ չեն մատակարարվել, բայց պատքեր են կուտակել տարբեր նպատակներով: Մեզ հասած տեղեկություններով, այդ թվում գյուղացիների հետ շփվելով՝ դա արվել է հետևյալ արդյունքը ստանալու համար՝ եկել է ընտրությունների ժամանակ պարտքերը ուղղակի փջվել են: Մեծ հզորության շարժիչների փոխարեն մուտքագրել են փոքր հզորության, այսինքն՝ ցույց են տվել, որ ավելի քիչ ջուր են հանել, բայց իրականում կոնկրետ դեպքեր ունենք, թե այդ հզորության շարժիչներն ինչ քանակության ջուր են առհասարակ հանում: Հջորդը՝ էլեկտրաէներգիայի չհիմնավորված ծախսեր, սա համակարգային բնույթ է կրում և սրա դեմը պետք է առնել»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ նշյալ գործերով քրեական գործ կա հարուցված Ոստիկանության «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» բաժնում:  
 
ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավվելու մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ Դ. Սանասարյանը նկատեց, որ Հայաստանի ամենակարևոր ռեսուրսի՝ ջրի հետ այնպիսի ապօրինություններ են կատարվում, ինչն անհամեմատելի է իր հարցաքննության հետ: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն