Կառավարությունը բարձրացնում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի ծրագրերի հասցեականությունը

18-04-2019 19:02:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերի հասցեականությունը մեծացնելու  և դրանցից օգտվելու համար դիմելու գործընթացի պարզեցնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի` համակարգը ընդհանուր բարեփոխման շրջանակում դիտարկելու մասին հանձնարարականով:
 
Հիմնավորման համաձայն՝ անապահով ընտանիքներից անհրաժեշտ փաստաթղթերի ստացումը և դրանցում առկա տվյալների վերլուծությունը խնդրահարույց է: Մասնավորապես՝ ներկայումս ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների չափահաս անդամների թիվը շուրջ 220000 է: Այսինքն՝ վերջիններս
ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա տրվող օգնություններից օգտվելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ, դիմում ներկայացնելու, այնուհետև տեղեկանք ստանալու համար, պետք է ներկայանան առևտրային բանկ, ինչն արդեն իսկ հանգեցրել է դժգոհությունների աճի և առևտրային բանկերում հերթերի կուտակումների:
 
Առավել խնդրահարույց է գյուղական բնակչության կողմից տեղեկանքների ստացումը, քանի որ վերջիններս այդ նպատակով այցելում են առևտրային բանկի գնտվելու վայրի համայնք: Ներկայացվող տեղեկանքները թղթային են և հանրապետության 55 սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հավաքված տեղեկանքներում առկա տվյալների ուսումնասիրությունը իրատեսական չէ: Բնակչության վարկային պարտավորությունների և ունեցած ավանդների վերաբերյալ տվյալների մշակումը, ուսումնասիրությունը, վերլուծությունը և դրա հիման վրա համապատասխան առաջարկի մշակման գործընթացն առավել արդյունավետ հնարավոր է իրականացնել կենտրոնացված` էլեկտրոնային տեղեկատվության հիման վրա:
 
Ըստ այդմ՝  առկա խնդիրների լուծման համար առաջարկվում է վարկային պատմության
մասին տեղեկատվությունը ստանալ կենտրոնացված ձևով` Վարկային բյուրոյից, միաժամանակ` ապահովելով քաղաքացու գրավոր համաձայնությունը նշված տեղեկատվությունը ստանալու համար` դրանով իսկ կարգավորել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերից օգտվելու համար դիմելիս անապահով ընտանիքներից հնարավորինս քիչ տեղեկանքներ ներկայացնելու գործընթացը:        
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 473 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար