Քննարկվել են խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր


Քննարկվել են խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր

  • 18-04-2019 19:12:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԱԺ բյուջետային գրասենյակի ներկայացուցիչներն ապրիլի 18-ին հանդիպել են ԱՄՆ-ի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի ժողովրդավարական հարցերով աշխատակազմի տնօրեն Շալանդա Յանգի եւ Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Ջասթին Վայնի հետ:
 
Հյուրերը ներկայացրել են բյուջեի մշակման, պետական միջոցների օգտագործման նկատմամբ խորհրդարանական արդյունավետ վերահսկողության իրականացման ԱՄՆ փորձը:
 
Հայ խորհրդարանականներն օգտակար են համարել քննարկումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանների վերհսկողական գործառույթների իրականացմանն ուղղված մեխանիզմների արդյունավետության բարձրացման հարցի շուրջ:
 
Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը համոզմունք է հայտնել, որ ներկայացված ԱՄՆ փորձը օգտակար կլինի իր գլխավորած հանձնաժողովի հետագա աշխատանքներում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն