Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյանն արձագանքել է


Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյանն արձագանքել է

  • 18-04-2019 20:52:07   | Հայաստան  |  Քաղաքական

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրառում է կատարել՝ նշելով. 

«Սիրելիներ ջան
 
Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։
 
Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճանփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։
 
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։
 
Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում։
 
Բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա Դավիթ»: 
 
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի այս գրառմանը նախորդել էր ԱԱԾ-ի տարածած հայտարարությունն այն մասին, որ ՊՎԾ ղեկավարին մեղադրանք է առաջադրվել և նրա լիազորությունները դադարեցվել են: 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play