«Ատոմ Ջանջուղազյանին պետք է պաշտոնանկ անեին և վերջ». Անի Սամսոնյան


«Ատոմ Ջանջուղազյանին պետք է պաշտոնանկ անեին և վերջ». Անի Սամսոնյան

  • 18-04-2019 22:00:15   | Հայաստան  |  Քաղաքական

Լուսավոր Հայաստան խմբկացության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՀՀ Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 124 միլիոն դրամ հատկացնել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար:
 
Որոշումն ընդունվել է չքննարկվող կարգով՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկությամբ։
 
Կարծում եմ, որ դա շռայլություն է և կարիք չկա պետբյուջեից վատնել այդ գումարները սեփական փառքը (և չասեք ժողովրդի հաղթանակը, որովհետև ժողովուրդը այլ հրատապ ու կենսական կարիքներ ունի) օրացույցում ամրագրելու և այդ օրը մեծ շուքով նշելու համար։ Տպավորություն է, որ իշխանությունը հանրության համերաշխությունը քայլ առ քայլ վերականգնելու փոխարեն ավելի է խորացնում անհանդուրժողականությունը։
 
Իսկ չքննարկվող կարգով Ատոմ Ջանջուղազյանին պետք է պաշտոնանկ անեին և վերջ»։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական