Վարչապետը մերժել է ԱԱԾ-ին. Դավիթ Սանասարյանը կշարունակի պաշտոնավարել

18-04-2019 22:46:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ վարչապետ Փաշինյանը մերժել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդությունը:
 


Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ
չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Դավիթ Սանասարյանին առաջադրվել է մեղադրանք: Գործը քննող ԱԱԾ քննիչը որոշում էր կայացրել ժամանակավորապես դադարեցնել նշված ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը եւ աորոշումն ուղարկել էր վարչապետին: 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 572 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար