Վարչապետը մերժել է ԱԱԾ-ին. Դավիթ Սանասարյանը կշարունակի պաշտոնավարել


Վարչապետը մերժել է ԱԱԾ-ին. Դավիթ Սանասարյանը կշարունակի պաշտոնավարել

  • 18-04-2019 22:46:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ վարչապետ Փաշինյանը մերժել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդությունը:
 
Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Դավիթ Սանասարյանին առաջադրվել է մեղադրանք: Գործը քննող ԱԱԾ քննիչը որոշում էր կայացրել ժամանակավորապես դադարեցնել նշված ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը եւ աորոշումն ուղարկել էր վարչապետին: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը