Տռուզյանը հերքում է. «Փաստինֆո»-ն նման լուր չի ունեցել իր լրահոսում
19-04-2019 00:28:01 | Հայաստան | Իրավունք
«Փաստինֆո» գործակալության տնօրեն Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ «Փաստինֆո» գործակալության անունից լուր են տարածել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու մասին քննիչի միջնորդությունը, ու թե, իբր, այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է մամուլի քարտուղարը: Դա ակնհայտ կեղծ տեղեկատվություն է: «Փաստինֆո»-ն իր լրահոսում նման նյութ չի ունեցել: Ավելին` Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու մասին քննիչը միջնորդություն չի ներկայացրել վարչապետին, այլ որոշում է կայացրել նրա լիազորություններ դադարեցնելու մասին` նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ»։