Որքան ուշ տրվի անցյալ ռեժիմի քաղաքական գնահատականը, այնքան խորն ենք թաղվելու ցեխերի մեջ

19-04-2019 11:44:58   | Հայաստան  |  Քաղաքական

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Այլեւս ժամանակ չկա։

… Որ ասում էինք Ազգային Ժողովը նախորդ, անմարդկային, հակաժողովրդական ռեժիմին պարտավոր է քաղաքական գնահատական տալ, կագեբուին իր տեղը դնել, լյուստրացիան անել ու անցումային արդարադատությունը գործարկել, էս օրվա համար էինք ասում։ Գոնե կիմանայինք, թե ով ինչ բարեխղճությամբ է գործ բացում, քննում, դատում…
 


Նույնն է, որ, թույլ տամ ինձ իմ ավտոյով տեղ տանի մեկը, որ անթիվ անգամ ավտոյով տարել ձորն է լցրել մարդկանց, կամ՝ թողնեմ մարդկանց վիրահատի մեկը, որ մսագործի փեշակից էս
կողմ չի անցել։
 
Ես կարծում եմ, որ Դավիթը գիտակցված կամ կանխամտածված կամ դիտավորյալ, որեւէ չարաշահում չի արել, չի բացառվում, որ անցել է իր լիազորությունը եւ հիմա դա մեկնաբանվում է անձնական շահագրգռությամբ՝ եւ հոդված են դրել վրան։ Դավթին վաղուց գիտեմ եւ գիտեմ որպես ազնիվ ու սրտացավ մարդու, այնպիսին, ինչպես խոսում է։ Ես հավատում եմ, որ մարդն այն է, ինչ խոսում է, այնպիսին է, ինչպես խոսում է։ Հակառակ
կողմից ես լավ գիտեմ, թե ինչ է կագեբուն, ԱԱԾ չենք ունեցել ու չեմ կարող սովետի կագեբուին ԱԱԾ կոչել։ Թե մի քանի հոգի էլ կա հայրենանվեր, այդ սիստեմն հակամարդկային է։ Կհիշեք իմ կատակ հարցը, որ տվել էի Վանեցյանին առաջին ծանոթության պահին Ծաղկաձորում.-անջատել ե՞ք, պարոն Վանեցյան (ինձ գաղտնալսման հանգամանքն ի նկատի ունեի)։ Ժպտալով ասաց.-անջատած է,-խնդացինք, նկարվեցինք, լուսանկարը դրեցի ֆեյսում։ Ու այդ օրերին իրեն ու Նիլոլին ու Սասունին էին գաղտնալում նույն կագեբույով։ Ես արդեն երկար ժամանակ է, օնլայն եմ զգում ինձ, երեւի 15 տարի, համարում եմ, որ միշտ գաղտնալսում են… Վանեցյանը չէ հարցը, ոմանք կարծում են, թե Վանեցյանով է, բայց ես համարում եմ, որ գեբիստական, հակապետական մեքենան, իր ծնողը, անցյալն ու մեխանիզմն է մեղավոր, նոր Հայաստանին անպիտան է այն, դա պիտի ապամոնտաժվի։ Ես եւ հազարները չենք վստահում այդ օտար, մութ, ու գերհզոր ծառայությանը։
 
Որքան ուշ տրվի անցյալ այլանդակ ռեժիմի քաղաքական գնահատականը, որքան ուշ գործարկվի արդարադատության նորոգման մեքենան, որքան ուշ լինի քաղաքական եւ տնտեսական լյուստրացիան, այնքան խորն ենք թաղվելու էս անցման շրջան համարվող ցեխերի մեջ։ Այդ ընթացքում ինչքան կատաղած շունուգել, վառված ընչաքաղց ու մեղադրյալ կա, ռեւանշ է երազելու, սնելու եւ սնվելու է այդ իղձերով, եւ մեծանալու է սպառնալիքը, որ կմնանք տեղապտույտի մեջ։ Ով սա չհասկանալու է տալիս, պիտի պաշտոններ չզբաղեցնի ու պատգամավոր չլինի, մեղմ ասած։ Երեւի շատ մեղմ եմ ասել ու համբերատար եմ եղել, քան արժեր լինել։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 854 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար