Գործարկվել է աջակցության նոր հարթակ. «Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է


Գործարկվել է աջակցության նոր հարթակ. «Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է

  • 19-04-2019 11:23:11   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
«Այբ» ավագ դպրոց բարձր ցուցանիշներով ընդունված հայաստանցի, արցախցի և սփյուռքահայ աշակերտների ավելի քան 75%-ն ամեն տարի «Այբ» հիմնադրամից ստանում է կրթաթոշակ՝ հնարավորություն ունենալով ստանալու 21-րդ դարին համահունչ կրթություն։ Արդեն ութ տարի գործող այս նախագծի շրջանակում հիմնադրամն ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել է 897 կրթաթոշակ։
 
«Այբ» կրթական հիմնադրամն ուրախությամբ տեղեկացնում է, որ գործարկվել է donate.ayb.am կայքը, որտեղ ցանկացած մարդ, առանց լրացուցիչ ջանքերի ու ժամանակ կորցնելու, կարող է նվիրատվություն կատարել հանուն որակյալ կրթության և ապագայի։  Կայքում նվիրատվություն կատարելով՝ դուք անմիջականորեն մասնակցում եք Հայաստանի, Արցախի և սփյուռքի բոլոր երեխաների համար որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ստեղծմանը։ 
 
«Այբ» ավագ դպրոցում սովորող երեխաները, ավարտելով դպրոցը, շարունակում են կրթությունը հայաստանյան և միջազգային ամենահեղինակավոր բուհերում՝ համալրելով մեր երկրի «կրթական դեսպանների» շարքը և իրենց գիտելիքներն օգտագործելով մեր երկրի զարգացման համար։  
 
Մենք հավատում ենք, որ լավագույն ապագայի ապահովման ճանապարհը որակյալ կրթությունն է։ Կրթության մեջ արված ներդրումն ապագային ուղղված ամենահամակարգային ներդրումն է, որը դրական փոփոխություն է բերում նաև հասարակական կյանքի այլ ոլորտներում։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play